Ա. Լոպուխին
«Իսկ երբ դու ջախջախվեցիր ծովերի կողմից՝ ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին»։ [34] (Սինոդական թարգ․)
«Ջախջախվեցիր ծովերի կողմից՝ ջրի խորքերում» - այստեղ խոսքն Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Տյուրոսի ոչնչացման մասին է։
«Քո ապրանքները» - սլավոներեն թարգմանության մեջ դարձյալ՝ «քո դաշնակիցները», այսինքն՝ առևտրային գործընկերները:
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Իսկ հիմա ջարդուեցիր այդ ծովում, ջրերի խորքերում ընկան խորտակուեցին քո շուկաներն ու քո մէջ բոլոր հաւաքուածները. ընկան քո բոլոր նաւավարները.
(Արարատ թարգ․) Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։
(Գրաբար) Արդ բեկա՛ր 'ի ծովուդ' ի խորս ջուրց վաճառք քո. և ամենայն ժողովք քո 'ի միջի քում, անկա՛ն ամենայն նաւավարք քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: