Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։5

Ա. Լոպուխին

«Սենիրյան նոճիներից կառուցեցին քո բոլոր նավակողերը. Լիբանանից մայրի վերցրին, որպեսզի քեզ վրա կայմեր շինեն»։[5] (Սինոդական թարգ․)
   
   Նավի հետ համեմատությունն առավելապես պատշաճում էր Տյուրոսին ա՛յն պատճառով, քանի որ այն գետնի հաճախակի տատանումների պատճառով կոչվում էր «Tyros instabilis» (Lucan. Pharsal III. 217) և քանի որ այն իր նավահանգիստներով ասես ներկայացնում էր կայմերի մի ամբողջ անտառ։ Այս նշանավոր նավը միակն էր իր տեսակի մեջ և, քանի որ պատրաստված էր ամբողջ աշխարհից հավաքված հնարավորինս թանկարժեք նյութերից, որոնք իսկապես էր օգտագործվում էին նավաշինության գործում վրա: «Հրեան սիրում էր օգտագործել աշխարհագրական սահմանումներ՝ որպես «epifheta omantia»» (Բերթոլետ):

   «Սենիրյան» - ըստ Բ Օրինաց 3:9-րդ համարի՝ «Սենիր»-ը ամորեական, իսկ ըստ սեպագիր արձանագրությունների («Սանիր»)՝ ասորական (Schrader, K. and. A T. 159. Delitzsch Wo lag d. Paradies 104) անվանումն էր Հերմոն (կամ Անթիլիվան) բնակավայրի, որը գտնվում էր Դամասկոսից դեպի հյուսիս կամ հյուսիս-արևմուտք (ըստ Սմենդի՝ «Аbulfelda»), ինչի պատճառով որ Երգ Երգոցի 4։8-րդ և Ա Մնաց․ 5։23-րդ համարում, ըստ էության, տարբերվում է Հերմոնից։

   «Նոճիներ» - եբրայեցերենում՝ «բերոշ»։ Այն մի ծառատեսակ էր, որը մայրիի հետ միասին ծառայում էր որպես տաճարային շինությունների հիմնական նյութ (Գ Թագ․ 5, 6, Օս․ 5:22 և այլ տեղիներ)։ Հերմոնի բարձունքները հայտնի էին նոճիներով և այս ծառատեսակը համարվում էր առանձնապես թանկարժեք և «նուրբ» շինանյութ (Սիր․ 24:14, Yirg. Ceorg․ II, 443 Theophr. Hist. pl. V, 8)։ Բայց Յոթանասնից թարգմանության մեջ այս հատվածում գործածվում է «մայրի» տարընթերցումը, իսկ այնուհետև ասվում է՝ «նոճի»՝ «մայրու» փոխարեն։ Հավանաբար սա հաջորդականության խախտում է՝ շփոթության հետևանքով։

   «Քո բոլոր նավակողերը» - եբրայեցերենում՝ «լուհոտայիմ» - «տախտակներ»: Դա երկշերտ տախտակներից պատրաստված մի հարմարանք էր, հետևաբար նույնն է թե՝ «տախտակամած», ինչպես որ նաև Վուլգաթայում է՝ «labulatis»: Յոթանասնից թարգմանության համաձայն՝ «բարակ տախտակներ», ինչը վերագրվում է հաջորդ նախադասությանը, ինչի հետևանքով այնպես է թվում, կարծես կայմերը պատրաստված են եղել նոճու տախտակներից։

   «Մայրի» - Սիրիայում մայրին նավաշինարարության մեջ մեծ գործածություն ունեցող շինանյութ էր (Plin. XVI, 40, 76)։

   «Կայմեր» - եբրայեցերենում՝ «թորեզ»՝ «սոճի»։ Այստեղից էլ հետևում է «բարձր ազդանշան»-ը՝ Եսայու 30:17-րդ համարում։ «Կայմեր»-ը հանդիպում են նաև Եսայու 33:23-րդ համարում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սանիր լեռից բերուած մայրիներն են դարձել քեզ ատաղձ, նոճու տախտակներ են առնուել Լիբանանից՝ քեզ համար եղեւնափայտ կայմեր պատրաստելու,
(Արարատ թարգ․) Քո բոլոր նավակողերը Սանիրի մայրուց շինեցին. Լիբանանից եղևին վերցրին քեզ վրա կայմ շինելու համար։
(Գրաբար) Մայրք 'ի Սանայիր լեռնէ շինեցան քեզ պահանգք, և տախտակք նոճիք 'ի Լիբանանէ առան, առնել քեզ կայմս եղևնափայտեայս: