Ա. Լոպուխին
«Եգիպտոսի նախշավոր կտորներն օգտագործվեցին քո առագաստների համար և ծառայեցին որպես դրոշ. Եղիսայի կղզիների կապուտակ և մանուշակագույն գործվածքները քո ծածկոցն էին»։ [7] (Սինոդական թարգ․)
«Նախշավոր կտորներ» - սլավոներենում ավելի ստույգ՝ «գծավոր բեհեզ»։ Բեհեզի մասին տե՛ս 9:2-րդ և 16:10-րդ համարներում։ Բազմերանգ, այսինքն՝ բազմահյուս կտորը, բնականաբար, ավելի թանկ էր և ավելի գեղեցիկ էր համարվում, քան սպիտակ կտորն է, իսկ Տյուրոսում էլ այն օգտագործում էին առագաստների համար՝ հասարակ սպիտակեղենի փոխարեն։
«Որպես դրոշ» - սա ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն «նես» բառի, որն այլ տեղիներում օգտագործվում է «նշան» իմաստով։ Ուիլկինսոնի (Manners and cusloms III, 208) և Ռոսելինիի (Mon. civ. Tab. 107)՝ եգիպտական նավերի պատկերներում նավադրոշ չկա, այլ կա միայն մեկ առագաստ՝ մեկ կայմի վրա․ այն լայն է, քառանկյուն, բաժանված կարմիր և կապույտ քառակուսիների և շրջապատված ոսկեզօծ եզրագծերով («նախշավոր»): Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսի և Կլեոպատրայի նավն ուներ մանուշակագույն առագաստներ։ Սլավոներենում՝ «օգտագործվեցին քո առագաստների համար և ծառայեցին որպես դրոշ» նախադասության փոխարեն առկա է «քեզ համար անկողին («strwmnh», հավանաբար այստեղ խոսքը փոքր տնակում մի բազմոցի, թախտի մասին է), որը քեզ փառք կբերի» (ուրեմն գուցե այդպիսի բազմոցները զարմա՞նք էին առաջացնում)։
«Կապուտակ և մանուշակագույն գործվածքները» - սլավոներենում՝ «կապույտ և բոսորագույն»։ Եբրայեցերենում՝ «թեքելեթ» և «արգաման», որ մանուշակագույնի երկու տարատեսակներն են։ Այդ առաջին տեսակի մասին տե՛ս 23:6-րդ համարը։ Իսկ ահա երկրորդ տեսակը, որը հիշատակվում է նաև Բ Մնաց․ 2:7-րդ համարում, ասորերենում տառադարձվում է՝ «argamannu», և նշանակում է «կարմրավուն մանուշակագույն»:
«Եղիսայի կղզիների» - մեկնիչներից մեկի կարծիքով՝ խոսքը Պելոպոնեսի մասին է, ինչպես ցույց է տալիս այդ քաղաքի հին անվանումը՝ Հելլես (Հելլեսպոնտոս), Էպիս, Էլևսիս և ա՛յն հանգամանքը, որ Պելոպոնեսը հարուստ էր մանուշակագույն խխունջներով։ Մյուսների տեսակետի համաձայն՝ այստեղ խոսքը Կարթագենի մասին է, որը հիմնադրվել է Տյուրոսի թագավոր Դիդոնի դստեր կողմից, որի առաջին անունը Ելիսա էր։ Ըստ երրորդ տեսակետի՝ տեսակետի ակնարկվում է Սիցիլիան և ստորին Իտալիան։ Ծննդոց 10-րդ գլխի ծագումնաբանության մեջ Եղիսայի զբաղեցրած դիրքը՝ Հավանի (Հոնիական) և Թարսիսի միջև (Իսպանիայում) հավասարապես համապատասխանում է բոլոր երեք ենթադրություններին։ Բոլոր երեք տեղավայրերն էլ կարող էին կրել այս անունը և լինել եթե ոչ մանուշակագույն կտորի ծննդավայր, ապա գոնե՝ մշակման վայր։ Այստեղ կիրառված արտահայտությունը չի ասում, որ Եղիսայի մանուշակագույն կտորն ավելի լավն էր, քան փյունիկյանը (որն առաջնային կարգի էր պատկանում (Str. 16, 457), այլ միայն այն, որ ամբողջ աշխարհն այդ գույնի կտորի համար մեծարանքի էր արժանացնում Տյուրոսին։
«Ծածկոցն էին» - հովանոցային կտոր՝ տախտակամածը արևից և անձրևից պաշտպանելու համար։ Հետևաբար սլավոներենում ավելի ստույգ և գեղեցիկ է հնչում. «Եվ այն քո զգեստն էր»:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քո իշխանները սիդոնացիներն են եղել, քո նաւավարները՝ արադացիները: Քո իմաստունները, Տիւրո՛ս, որ ապրում էին քո մէջ, նրանք են եղել քեզ համար նաւապետներ,
(Արարատ թարգ․) Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։
(Գրաբար) Եւ իշխանք քո բնակիչք Սիդովնացւոց. և եղեն Արադացիք նաւավարք քո, և իմաստունք քո Տիւրոս որ եղեն 'ի քեզ. նոքա եղեն քեզ նաւապետք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: