Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։8

Ա. Լոպուխին

«Սիդոնի և Արվադի բնակիչները քո թիավարներն էին. քո մասնագետները քեզ մոտ էին, ո՛վ Տյուրոս․ նրանք քո նավավարներն էին»։ [8] (Սինոդական թարգ․)
   
   «Թե՛ նավի կառուցվածքը (շինարարակ առումով), և թե՛ անձնակազմը պատրաստված և բաղկացած էին են լավագույն նյութերից ու անձանցից» (Կրեչմար): Այն եղանակը, որով Եզեկիելն ասես «հավաքում» է այս անձնակազմը փյունիկյան տարբեր քաղաքներից, հնարավոր է, որ արտացոլում է փյունիկյան դաշինքի մեջ մտնող ա՛յն տերությունների քաղաքական վերաբերմունքը, որոնց մեջ գերիշխանությունը պատկանում էր Տյուրոսին։ Հին Սիդոնը (այժմ՝ Սանդա) հավանաբար նույնպես պատկանում էր այդ դաշինքին՝ այդպիսով ենթակա լինելով Տյուրոսին։ Արվադը ( Ծննդ․ 10:18) ասորերենում հայտնի է «Արվադա», «Արմադա», «Արադու» անուններով, հույների մեջ՝ «Orthosia» անվամբ, մի կղզի էր, որի վրա էր գտնվում նաև համանուն քաղաքը՝ հիմնադրված Սիդոնից գաղթած վերաբնակիչների կողմից, Էլյութերայի սահմանին հանդիպակաց, ափից 20 ստադիա հեռավորության վրա, Տրիպոլիից դեպի հյուսիս։ Ներկայումս հայտնի է «Ռուվադ», «Ռուվեյդե» անուններով։ Ստրաբոնի վկայության համաձայն (16, 753)՝ հայտնի էր իր նշանավոր նավաշինարարներով (սլավոներենում՝ «Արադանե»)։

   «Թիավարներ» - խոսքն այստեղ նավաստիների, նավերի ցածրաստիճան աշխատողների մասին է, որոնց ղեկավարում էին հենց տյուրոսցիները՝ լինելով նավերի կապիտաններն ու նավավարները («ղեկավարներ»)։

   «Մասնագետները» - սլավոներենում ավելի ստույգ՝ «իմաստունները»։ Տյուրոսի այս իմաստունների մասին Եզեկիելը (ինչպես կարելի է ենթադրել Եզեկիելի մարգարեության 28։3-րդ և Զաքարիայի մարգարեության 9:2-րդ համարներից) հեգնանքով է խոսում։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քո իշխանները սիդոնացիներն են եղել, քո նաւավարները՝ արադացիները: Քո իմաստունները, Տիւրո՛ս, որ ապրում էին քո մէջ, նրանք են եղել քեզ համար նաւապետներ,
(Արարատ թարգ․) Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։
(Գրաբար) Եւ իշխանք քո բնակիչք Սիդովնացւոց. և եղեն Արադացիք նաւավարք քո, և իմաստունք քո Տիւրոս որ եղեն 'ի քեզ. նոքա եղեն քեզ նաւապետք: