Ա. Լոպուխին
25-26. «Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցրված են, և երբ նրանց մեջ Իմ սրբությունը ցույց տամ ազգերի աչքի առաջ, և նրանք բնակվեն իրենց հողի վրա, որ Ես տվեցի Իմ ծառա Հակոբին»։ [25] «Այդ ժամանակ նրանք այնտեղ ապահովությամբ կբնակվեն, և տներ կկառուցեն ու այգիներ կտնկեն և ապահով կապրեն, որովհետև Ես դատաստան պիտի տեսնեմ նրանց բոլոր չարակամների դեմ, որ նրանց շուրջն են, և պիտի իմանան, որ Ես եմ նրանց Տեր Աստված»։(Սինոդական թարգ․)
Իսրայելի ամենամոտ հարևանների՝ հեթանոսների (որոնք պետք է վերացվեն Իսրայելի թագավորության բարօրության համար) դեմ ուղղված մարգարեությունները, բնականաբար, ավարտվում են Իսրայելին վերաբերող մեսիական, հիմնականում՝ հոգևոր բնույթի կանխատեսումով։
«Տներ կկառուցեն ու այգիներ կտնկեն» - հմմտ․ Եսայու մարգարեության 65։21-րդ համարի հետ։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Հաւաքելու եմ Իսրայէլի տունն այն ազգերի միջից, ուր նրանք ցրուել էին: Սրբանալու եմ նրանց մէջ, ազգերի ու ժողովուրդների առաջ: Նրանք բնակուելու են իրենց երկրում, որ տուել եմ իմ ծառայ Յակոբին: Այնտեղ ապրելու են ապահով.
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել եմ, և երբ ազգերի աչքի առաջ իմ սրբությունը բացահայտեմ նրանցով, այն ժամանակ նրանք կբնակվեն իրենց հողի վրա, որ ես տվեցի իմ ծառա Հակոբին։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ ժողովեցից զտունն Իսրայէլի յազգաց ուր ցրուեցան անդր. և սուրբ եղէց 'ի նոսա առաջի ազգաց և ժողովրդոց. և բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ծառային իմում Յակովբու,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: