Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։10

Ա. Լոպուխին

«Դրա համար, ահա, Ես դեմ եմ քո գետերին, և Եգիպտոսի երկիրն անապատների անապատ պիտի դարձնեմ Միգդոլից մինչև Սիենա և մինչև Եթովպիայի սահմանները»։ [10] (Սինոդական թարգ․)
   

    «Միգդոլ» - հունարենում՝ «Μαγδωλος», որ մի քաղաք էր Եգիպտոսի հյուսիսային սահմանին՝ Պաղեստինի հետ սահմանակից, և հիշատակվում էր դեռևս Ելից 13:2-րդ և Թվոց 33:7-րդ համարներում (հմմտ. Երեմ․ 44:1, 46:14, Եզեկ․ 30:6)։ Ըստ այլ տեղեկությունների՝ եգիպտերենում հիշատակվող ​​«Մաքթլ», ղպտերենում՝ «Մեշտոլ» քաղաքն է եղել։ Համաձայն «Itin. Ant.»-ի վկայության՝ Պելուզիայից 12 մղոն հեռավորության վրա է գտնվել և, հավանաբար, տեղակայված է եղել ներկայիս Թել էս Սամութ քաղաքի տարածքում (դատելով անվան իմաստից՝ նշանակել է «աշտարակ»)՝ Կանտարայից դեպի արևելք, Մենզալե լճի մոտ (Ebers, Durcn Gosen 522 և այլն): Վուլգաթայում թարգմանված է «turre», որ և համարվում է ընդհանուր գոյական՝ առնչակցված «Սիենա» բառին:

   «Սիենա» - սլավոներենում՝ «Սիինէ», հունարենում՝ «Συηνη», արձանագրություններում՝ «Սուն», ղպտերենում՝ «Սուան», ներկայումս՝ «Ասսուան», որ գտնվում է Նեղոսի փոքր վտակների վրա, աջ ափին։ Այդ բնակավայրի ավերակները գտնվում են Ասսուանից մի փոքր դեպի հարավ-արևմուտք։ Այդ քաղաքը տեղակայված է եղել Եգիպտոսի հարավային՝ Եթովպիային կից սահմանին, ինչպես որ վկայում են նաև Ստրաբոնի հաղորդած տեղեկությունները (118)․ «μεχοι Συηνης και των Αιθιοπικων αρων»։ Սրանից էլ հետևում են հաջորդող խոսքերը՝ «մինչև Եթովպիայի սահմանները», որ, անշուշտ, Սիենայի գտնվելու վայրը տեղորոշող լավագույն սահմանումն է:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) դրա համար էլ ահա ես կանգնած եմ քո եւ քո բոլոր գետերի դէմ, եւ Եգիպտացիների այդ երկիրն աւերածութեան, սրի ու կորստի եմ մատնելու Մակդոդից ու Սուհէնից մինչեւ եթովպացիների սահմանները:
(Արարատ թարգ․) Դրա համար ահա ես դեմ եմ քեզ և քո գետերին. Եգիպտոսի երկիրն ավերակ ու անապատ ու ամայի պիտի դարձնեմ Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը։
(Գրաբար) Վասն այդորիկ ահաւադիկ ե՛ս ‘ի վերայ քո՝ և ‘ի վերայ ամենայն գետոցդ քոց, և տաց զերկիրդ Եգիպտացւոց յաւերակ՝ և ‘ի սուր, և ‘ի կորուստ, ‘ի Մակդովղ’այ՝ և ‘ի Սուհենայ մինչև ‘ի սահմանս Եթւովպացւոց: