Ա. Լոպուխին
«Եվ այլևս Իսրայելի տան համար հենարան չպիտի լինեն՝ նրանց հիշեցնելով իրենց անօրենությունը, երբ նրանք ապավինել էին նրան․ և պիտի իմանան, որ Ես եմ Տեր Աստված»։ [16] (Սինոդական թարգ․)
«Նրանց հիշեցնելով իրենց անօրենությունը» - Իսրայելի՝ Եգիպտոսի հետ միությունն ասես Աստծուն հիշեցրեց Իսրայելի նախկին մեղքերի մասին՝ սահմանելով դրանց չափը և Աստծո արդարադատությունից պատիժ պահանջելով դրանց համար (հմմտ․ 21:24)։ «Յահվեն Իսրայելի կողմից Եգիպտոսին ապավինության չափորոշիչով կարող էր չափել հրեա ժողովրդի ողջ անաստվածությունը, քանի որ հրեաները, իրենց հույսը Եգիպտոսի վրա դնելով, դրանով իսկ վնաս հասցրին Տիրոջ անվան փառքին։ Իսկ ահա ըստ Եզեկիելի տեսակետի՝ մարդկության ամբողջ պատմությունը պետք է նպատակամիտված լինի ամենքին հասցնելու այն գիտակցությանը, որ Աստված այն միակ զորավոր Էակն է, Որն արժանի է ամեն տեսակի հույսի ապավինության և փառքի: Եզեկիել մարգարեն քաղաքականության թշնամին է, և հեթանոսների նկատմամբ Իսրայելի վարած բարեկամական քաղաքականությունը, որը շարունակվում է մինչև այժմ, համաձայն Եզեկիելի, հրեա ժողովրդի գլխավոր հիվանդությունն է» (Բերթոլետ):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Իսրայէլի տան ապաւէնը չեն լինելու այլեւս՝ յիշելով իրենց անօրէնութիւնը, ու չեն գնալու իրենց սրտի ուզածով: Պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Իսրայելի տան համար այն այլևս վստահություն չպիտի լինի՝ նրանց հիշեցնելով նրանց անօրենությունը, երբ նրան էին ապավինել։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տեր Աստված»։ Բաբելոնի թագավորը տիրելու է Եգիպտոսին
(Գրաբար) Եւ մի՛ ևս եղիցին տանն Իսրայէլի յոյս յիշատակի անօրէնութեան, երթալ զհետ սրտից նոցա. և ծանիցեն թէ ե՛ս եմ Ադոնայի Տէր։ Դարձեալ ‘ի վերայ Եգիպտոսի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: