Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, Ես քեզ դետ եմ կարգել Իսրայելի տան վրա, և դու խոսք պիտի լսես Իմ բերանից, և նրանց պիտի խրատես Իմ անունից»։ (Սինոդական թարգ․)[17]
Մարգարեի համեմատությունը պահապանի («դետ»-ի) հետ, որը կանգնած է բարձր աշտարակի վրա և նախազգուշացնում է մոտեցող ու մյուսների համար անտեսանելի եղող վտանգի մասին, ցույց է տալիս իր ժամանակակիցների նկատմամբ մարգարեի առանձնահատուկ բարոյական վսեմությունն ու նրա հոգևոր խորաթափանցությունը: Նմանատիպ համեմատության օգնությանն են դիմել նաև Եսային (56:10) և Երեմիան (6:7)։ Եզեկիելի մարգարեության 33։2-րդ, 6-7-րդ համարներում կրկնվում և մանրամասնորեն բացատրվում է հետևյալը. «Դու կլսես խոսքը Իմ բերանից և կսովորեցնես նրանց Իմ անունից»: Մարգարեին նախազգուշացվում է հեռու մնալ իրեն հատուկ որևէ բան, իր սեփական նախաձեռնությունները և հայացքները մարգարեական գործունեության մեջ ներմուծելու գայթակղությունից: Որպես պահապան՝ հանդես գալով ժողովրդի և անհատ մարդկանց կյանքի միայն կրիտիկական պահերին, նա պիտի խոսի միայն այն, ինչ Աստված է իրեն ներշնչել, և պիտի խոսի Աստծո անունից: Նա ո՛չ հրապարակախոս է, ո՛չ էլ հասարակական գործիչ։ Երբ Աստված չի խոսում նրա հետ, նա պետք է լռի (հմմտ․ 26, 27-րդ համարներ):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 3:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։
(Գրաբար) Որդի՛ մարդոյ, դէ՛տ կացուցի զքեզ տանն Իսրայէլի. լուիցես յինէն զպատգամս՝ և սպառնասցես նոցա իբրև յինէն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: