Ա. Լոպուխին
«Բայց եթե դու խրատես արդարին, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, ուրեմն նա կապրի, որովհետև նա խրատվել է, և դու էլ կփրկես քո հոգին»։ (Սինոդական թարգ․)[21]
Չենք կարող 21-րդ համարի և 19-րդ համարի միջև զուգահեռներ տանել այն նույն չափով, ինչ չափով որ կարող ենք համեմատության եզրեր գտնել 20-րդ և 18-րդ համարների միջև: Հնարավոր տարբերակները հետևյալներն են․ ա) մարգարեն չի խրատում, իսկ մեղավորը (լինի ամբարիշտ, թե արդար) մեռնում է, բ) մարգարեն խրատում է, սակայն նրան չեն լսում, գ) մարգարեն խրատում է, և նրան լսում են։ Մեղավորի վերաբերությամբ թույլատրելի են ա) և բ) տարբերակները, իսկ արդարների վերաբերությամբ՝ ա) և գ) տարբերակները, իսկ թե ինչու է այդպես, դա շատ պարզ է։ «Ուրեմն նա կապրի...և դու էլ կփրկես քո հոգին» - «Դու միանգամից երկու կյանք ձեռք բերեցիք՝ քեզ և նրա համար» (Թեոդորետոս Երանելի): «Եվ ձեզ, և՛ մեզ եք փրկում, երբ դադարում եք անօրենություն գործելուց։ Մենք և՛ ինքներս մեզ, և՛ ձեզ ենք փրկում, երբ չենք լռում այն ամենի մասին, ինչը որ լավ չէ» (Սբ. Գրիգոր Աստվածաբան):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 3:16
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ապա եթէ դու զգուշացնես արդարին, որ նա մեղք չգործի, արդարն ապրելով պիտի ապրի, որովհետեւ զգուշացրել ես նրան. դու էլ քեզ պիտի փրկես»:
(Արարատ թարգ․) Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դու էլ կազատես քո կյանքը»։
(Գրաբար) Ապա եթէ դու զգուշացուցանիցես զարդարն զի մի՛ մեղիցէ, արդարն կելով կեցցէ. զի դու զգուշացուցեր նմա. և դու զանձն քո ապրեցուսցե՛ս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: