Ա. Լոպուխին
«Նրա անկման աղմուկից Ես դողացրի ազգերին, երբ նրան իջեցրի անդրաշխարհ՝ գերեզման իջնողների հետ, և անդրշիրիմյան աշխարհում ցնծացին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները, բոլոր նրանք, ովքեր ջուր էին խմում»։ [16] (Սինոդական թարգ․)
Եգիպտոսի անկումը ժողովուրդներին զարմանքի և վախի մեջ է գցում՝ հուզում առաջացնելով իրենց սեփական ճակատագրի վերաբերյալ, իսկ անդրաշխարհի բնակիչներին (անդրաշխարհում գտնվող ծառերը նույնպես թագավորությունների, մասնավորապես՝ թագավորների խորհրդանիշներն են) ուրախություն են պարգևում, և, ի դեպ, այդ ուրախությունը նույնքան բացառիկ է, որքան Եզեկիելի մարգարեության 14։22-23-րդ, 16:54-րդ, հմմտ․ 32:31-րդ համարների պարագայում էր։
«Ցնծացին» - ավելի ճիշտ՝ «մխիթարվեցին», սակայն Յոթանասնից թարգմանությունը մի փոքր այլ միտք է զարգացնում իր «մխիթարեցին նրան» արտահայտությամբ։
«Եդեմի բոլոր ծառերը» - «Եդեմ» բառն այստեղ միայն որպես մակդիր է գործածվում։ Եդեմի ծառերը, ինչպես որ ցույց է տալիս հետագա կիրառությունը, կանգնած են Լիբանանի վրա, հետևաբար Յոթանասնից թարգմանությունը և Վուլգաթան ավելի նախընտրելի տարբերակ են առաջարկում․ «Քաղցրության ծառերը» - «ligna voluptatis»:
«Ովքեր ջուր էին խմում» - տե՛ս սույն գլխի 14-րդ համարը։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նրա կործանման ձայնից ցնցուեցին ազգերը, երբ գերեզման իջածների հետ նրան էլ իջեցրի գուբը: Եւ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը:
(Արարատ թարգ․) Նրա անկման ձայնից ազգերին դողացրի, երբ գուբն իջնողների հետ նրան մեռելների աշխարհ իջեցրի, և գետնի տակ մխիթարվեցին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները՝ ջուր խմողները։
(Գրաբար) ’Ի ձայնէ կործանման նորա դղրդեցա՛ն ազգք, յորժամ իջուցի զնա ‘ի դժոխս ընդ իջեալսն ‘ի գուբ. և մխիթարէին զնա ‘ի սանդարամետսն ամենայն ծառք փափկութեան. և ընտիր ընտիր գեղեցիկքն Լիբանանու որ էին ջրարբիք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: