Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։5

Ա. Լոպուխին

«Ուստի նրա բարձրությունը գերազանցում էր դաշտի բոլոր ծառերին, և նրա վրա շատ ոստեր կային, ու նրա ճյուղերը բազմացան, և նրա ոստերը երկարեցին ջրերի առատությունից, երբ այն աճում էր»։ [5] (Սինոդական թարգ․)
   

    «Եվ նրա վրա շատ ոստեր կային» - այս հատվածը բացակայում է Յոթանասնից թարգմանության մեջ։ «Ոստեր» եբրայեցերենում՝ «սարաֆոտավ․․․»։ Սա պետք է որ լինի արամեական ձևը՝ կիրառված «սեաֆոտ» բառի փոխարեն (6-րդ և 8-րդ համարներ)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ նա բարձրացաւ աւելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. տարածուել էին նրա ոստերը, բարձրացել՝ ճիւղերը շնորհիւ առատ ջրերի:
(Արարատ թարգ․) Ուստի նրա հասակը դաշտի բոլոր ծառերից բարձր եղավ, բազմացան նրա ոստերը, ու տարածվեցին նրա ճյուղերը առատ ջրերի պատճառով։
(Գրաբար) Վասն այնորիկ բարձրացաւ մեծութիւն նորա քան զամենայն ծառս դաշտին, և տարածեցան ոստք նորա. և բարձրացան շառաւիղք նորա ‘ի ջուրց բազմաց.