Ա. Լոպուխին
«Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսում, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ»: [1] (Սինոդական թարգ․)
Ողբ Եգիպտոսի վրա: Այս ողբն իր ձևով իրենից ներկայացնում է ավելի շուտ մարգարեական սպառնալիք. այն ավելի քիչ էլեգիական (եղերերգային) տարրեր է պարունակում, քան Տյուրոսի վերաբերյալ ողբն էր (հատկապես 1-ին ողբում)։ Բաղկացած է մարգարեական 2 ելույթից՝ 1-16-րդ համարներ, որոնցում ավելի շատ խոսվում է փարավոնի մասին, և 17-32-րդ համարներ, ուր խոսվում է նրա բանակի ու ժողովրդի մասին։ Երկրորդ ելույթն ավելի շատ նման է հուղարկավորության ժամանակ հնչող եղերերգի. այս երկրորդ մարգարեական ելույթը կամ երգը նկարագրում է փարավոնի ու նրա բանակի էջքը դեպի դժոխք: Ահա թե ինչու այս երգը շատ կարևոր է որպես շեոլի, նրա բաժինների և բնակիչների վերաբերյալ հինկտակարանյան գաղափարները բովանդակող մի գրավոր հուշարձան: Ցավոք սրտի, սակայն, այս հատվածի տեքստի շուրջ մեծ անհամաձայնություն կա Մասորեթական բնագրի և Յոթանասնից թարգմանության միջև։ Յոթանասնից թարգմանության որոշ ձեռագրերում առկա է նույնիսկ համարների բոլորովին այլ դասավորվածություն՝ 20-րդ, 21-րդ և ապա միայն՝ 19-րդ համարներ։
«Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսում, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ» - 536 թվականի փետրվար ամիսն է՝ Երուսաղեմի կործանումից մեկ տարի և 7 ամիս հետո, հետևաբար՝ դա Գոդողիայի սպանության և Պաղեստինում մնացած հրեաների՝ Եգիպտոս փախուստի ժամանակաշրջանն էր։ Հնարավոր է, որ այս «ողբը» ներշնչված էր Երեմիային ժամանակակից «ողբով», որ արվում էր Իսրայելի վրա։ Յոթանասնից թարգմանության մեջ այս մարգարեության համար առկա թվագրությունը հետևյալն է՝ 10-րդ կամ 11-րդ տարում (տարբեր ձեռագրերում տարբեր է), Պեշիթոյում և եբրայական ինը ձեռագրերում՝ 11-րդ տարում, և դրա հետ համապատասխանաբար նաև՝ հիշատակվող ամսվա կոնկրետ օրը ամսի 12-ի փոխարեն ամսի 10-ը կամ 11-ն է.․․
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև յամին երկոտասաներորդի՝ յամսեանն երկոտասաներորդի, որ օր մի էր ամսոյն. եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: