Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։17

Ա. Լոպուխին

«Իսկ ձեզ, ո՛վ Իմ ոչխարներ, - այսպես է ասում Տեր Աստված, - ահա Ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի, խոյերի և նոխազների միջև»։ [17] (Սինոդական թարգ․)
   
   «Մինչ այս պահը վատ հովիվները հակադրվում էին Բարի Հովվին։ Այժմ, երբ Հովիվը բարի է, հակադրություն է մատնանշվում հենց իրենց՝ ոչխարների միջև: Այդ հակադրությունը մինչ այս պահը դեռևս չի դիտարկվել, քանի որ վատ հովիվներն իրենք չէին տարբերում հնազանդ և ըմբոստ ոչխարներին» (Բերթոլետ): Միայն Բարի Հովիվը՝ Յահվեն պիտի դատաստան տեսնի նրանց մեջ (ինքնին առաջ է գալիս համեմատությունը Մատթեոսի Ավետարանի 25:32-րդ համարի հետ)։

   «Խոյերի և նոխազների» - ամենամոտ բնորոշումն է նախորդիվ հնչող «ոչխարի և ոչխարի» արտահայտության:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Դուք էլ, ի՛մ հօտեր, - այսպէս է ասում ձեզ Տէր Աստուած, - ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ:
(Արարատ թարգ․) Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։
(Գրաբար) Եւ դուք խաշինք իմ, ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես՝ ոչխար առ ոչխա՛ր դատեցայց, և խոյ՝ առ խո՛յ: