Ա. Լոպուխին
21-22. «Որովհետև դուք հրում եք ձեր կողով և ուսով ու ձեր եղջյուրներով սեղմում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց դուրս չեք մղում»։ [21] «Ուստի Ես պիտի փրկեմ Իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև»։ (Սինոդական թարգ․)
Կարծես թե հոտն արդեն ոչ թե ջրի աղբյուրի մոտ է տարվում, այլ իր ախոռ ու գոմ։
«Մինչև որ նրանց դուրս չեք մղում» - այստեղ ցուցում կա գերության վերաբերյալ, որի, այսինքն՝ թագավորության անկման հիմնական մեղավորներ մարգարեն, ինչպես այստեղից պարզ է դառնում, համարում է հասարակության վերին շերտերի ներկայացուցիչներին։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) նրա համար, որ ձեր կողերով եւ ուսերով հարուածում էիք, ձեր եղջիւրներով պոզահարում ու չարչարում բոլոր թոյլերին, քշում էիք նրանց, մինչեւ որ հօտերս ցիրուցան եղան:
(Արարատ թարգ․) Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։
(Գրաբար) փոխանակ զի կողա՛մբք և ուսովք ձերովք գրթցէիք և ոգորէիք, և եղջերովք ձերովք խեթկէիք զամենայն անաւագն. և ‘ի բա՛ց մերժէիք զնոսա, մինչև ցրուեցա՛ն խաշինք իմ :

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: