Ա. Լոպուխին
«Որովհետև դու ասացիր. «Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց, թեև Տերն այնտեղ էր»»։ [10] (Սինոդական թարգ․)
Եդոմի նոր մեղքը և նրան կործանման դատապարտելու հիմնավորումն Աստծո Երկրի նկատմամբ Եդոմի ունեցած պահանջատիրությունն է։
«Այս երկու ազգերը» - նույնն է թե՝ Իսրայելը և Հուդան (37:22-րդ համար), որոնցից, ինչպես հետևում է, այդ թագավորությունների կործանումից հետո Պաղեստինում մեծաթիվ բնակիչներ էին մնացել։
«Եվ այս երկու երկրները» - այսինքն՝ հյուսիսային և հարավային թագավորությունները։
«Եվ մենք պիտի տիրենք նրանց» - Յոթանասնից թարգմանության մեջ և Վուլգաթայում ավելի լավ տարբերակ է առաջարկվում․ «Եվ դրանք կվերցնեմ որպես ժառանգություն»՝ ըստ եղբոր, այն էլ՝ ավագ եղբոր իրավունքի, որը գործադրվում է մյուս եղբոր մահից հետո։
«Թեև Տերն այնտեղ էր» - դա գիտակցաբար գործված և հետևաբար ամենամեղսալի սրբապղծությունն էր: Եդովմացիները կատարելապես բազմաստվածապաշտներ չէին։ Սուրբ Երկրի հանդեպ նրանց ունեցած ձգտումներն այդպիսով կանխամտածված ոտնձգություններ էին երկրի վրա Աստծո ժառանգության նկատմամբ (Զաք․ 2։12):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ ասել ես, թէ երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թէեւ Տէրն էլ այնտեղ էր),
(Արարատ թարգ․) Որովհետև դու ասացիր. Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց, թեև Տերն այնտեղ էր։
(Գրաբար) անակ ասելոյն թէ երկու ազգքն և երկու աշխարհք ի՛մ եղիցին. և ժառանգեցից զնոսա. և Տէր ա՛նդ էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: