Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։29

Ա. Լոպուխին

«Եվ ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից և պիտի կանչեմ հացն ու շատացնեմ այն և թույլ չեմ տա, որ դուք սովի մատնվեք»։ [29] (Սինոդական թարգ․)
   
   Մեղքերից մաքրվելու («անմաքրություններ» - գլխավորաբար նկատի է առնվում կռապաշտությունը՝ որպես հիմնական մեղք և մյուս մեղքերի աղբյուր) արդյունքն այն է լինելու, որ Աստծո օրհնությունները վերստին «այցելելու» են Սուրբ Երկիր:

   «Պիտի կանչեմ հացը» - բույսերը, ինչպես և ամբողջ անշունչ բնությունը, հնազանդվում են Աստծո խոսքին (հմմտ․ Սաղմ․ 104։16), և միայն Աստծո խոսքն ինքնին բավական է, որպեսզի այդ բույսերն աճեն։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից: Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու:
(Արարատ թարգ․) Ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից, պիտի կանչեմ ցորենն ու շատացնեմ այն և ձեզ վրա սով չպիտի բերեմ։․
(Գրաբար) Եւ զերծուցից զձեզ յամենայն պղծութեանց ձերոց. և կոչեցից զցորեան և բազմացուցից զնա, և ո՛չ ածից ‘ի վերայ ձեր սով։