Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։14

Ա. Լոպուխին

««Եվ ձեր մեջ կդնեմ Իմ Հոգին, և դուք կապրեք, և ձեզ կտեղավորեմ ձեր երկրի վրա, և կիմանաք, որ Ես՝ Տերս, ասացի դա և արեցի», - ասում է Տերը»։ [14] (Սինոդական թարգ․)
   

   «Հոգին» - այս բառով այստեղ, ամենամոտ իմաստով, մատնանշվում է մարմինը կենդանացնող զորությունը (6-րդ և 9-րդ համարներ), բայց քանի որ այդ կենդանությունը տրվում է նույն Սուրբ Հոգու միջոցով, Ում կողմից իրականացվում է նաև 36։21-րդ համարում մարդուն խոստացված բարոյական վերածնունդը, ուստի այստեղ նկատի է առնվում նաև այդ վերջինը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: Ասացի ու կատարելու եմ»», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ"»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ տաց զոգի իմ ‘ի ձեզ, և լինիջիք կենդանի. և եդի՛ց զձեզ յերկրին ձերում. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր. և խօսեցա՛յ և արարից, ասէ Տէր Տէր։