Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։3

Ա. Լոպուխին

«Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, Դո՛ւ գիտես դա»»։ [3] (Սինոդական թարգ․)
   
   Այս հարցադրումը բարձրացվում է՝ մատնացույց անելու համար կատարվելիք հրաշքի ամբողջ մեծությունը։ Մարգարեն այս հարցին խուսափողականորեն է պատասխանում, բայց դրա հետ մեկտեղ էլ գրեթե քրիստոնեական հավատք է արտահայտում Աստծո ամենակարողության նկատմամբ: Միևնույն ժամանակ, մարգարեի հնչեցրած պատասխանը ցույց է տալիս, որ Հին Կտակարանում մահացածների հարության հանդեպ հավատը համընդհանուր ընդունելություն և հաստատուն բնույթ չուներ: Քրիստոնյան առանց երկմտելու կպատասխաներ՝ «այո»։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դո՛ւ գիտես զայդ։