Ա. Լոպուխին
«Եվ կգնաս քո տեղից՝ հյուսիսի սահմաններից, դու և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և մեծաքանակ զորքով»։[15] (Սինոդական թարգ․)
«Հյուսիսի սահմաններից» - հյուսիսը մի մռայլ երկիր էր, որը խորհրդանշում է բոլոր արհավիրքների աղբյուրը (տե՛ս Եզեկիելի մարգարեության 1։4-րդ համարի բացատրությունը՝ «հյուսիսից»): Հրեաները հենց հյուսիսից ենթարկվեցին ճակատագրի մեծագույն հարվածներին (տե՛ս գլխի վերաբերյալ նախապես արված նկատառումները)։ Որքան որ խորանում ես դեպի հյուսիս ու դեպի նրա ծայրամասերը, հյուսիսին բնորոշ այդ հատկությունն այդքանով էլ ավելի է սաստկանում։
«Ամենքը՝ ձիեր հեծած» - սկյութական հեծելազորն Արևելքում զարմանք էր առաջացնում։
«Բազմությամբ» - այս արտահայտությունն իր մեջ քանակական բնութագրում է բովանդակում, իսկ «զորք» արտահայտությունը՝ որակական։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 38։14
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) դու զարթնելու ու գալու ես քո տեղից՝ հիւսիսի կողմերից, դու եւ քեզ հետ՝ երիվարներ հեծած բազմաթիւ ժողովուրդներ, բոլորն էլ բազում եւ բազում զօրագնդեր կազմած:
(Արարատ թարգ․) և կգաս քո տեղից՝ հյուսիսի ծայրերից. դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և շատ զորքով։
(Գրաբար) և եկեսցես ‘ի տեղւոջէ քումմէ ‘ի ծագաց հիւսւսոյ, դո՛ւ և բազում ազգք ընդ քեզ հեծեալ յերիվարս. ամենեքին ընդ գունդս բազումս զօրաց բազմաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: