Ա. Լոպուխին
«Արևելյան դարպասի կողային սենյակները երեքն էին՝ մեկ կողմից, և երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր՝ այս կողմում և այն կողմում»։ [10] (Սինոդական թարգ․)
Այստեղ նշվում են 7-րդ համարում չափագրված «կողային սենյակներ»-ի («ֆեե») և դրանք բաժանող սյուների (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ailam'ов») թիվն ու գտնվելու վայրը։ Սենյակները գտնվում են մեկը մյուսի դիմաց և կազմում են երկու զուգահեռ շարքեր՝ յուրաքանչյուրում երեքական սենյակ։ Համարի սկզբում առկա «Արևելյան դարպասի» արտահայտության փոխարեն Յոթանասնից թարգմանությունը տարընթերցում է «(ֆեե) ուղիղ դուռ (ֆեե)»։ Իսկապես որ, սենյակներ կային առհասարակ բոլոր դարպասների մեջ էլ, ու ոչ թե միայն՝ արևելյան դարպասի մեջ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դռան խուցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ միւս: Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս եւ միւս կողմերից:
(Արարատ թարգ․) Իսկ արևելյան դարպասի խցերը երեքն էին մեկ կողմից, երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր այս կողմում և այն կողմում։
(Գրաբար) Եւ կոզակք դրանն ՝ դէմ յանդիման միմեանց երե՛ք աստի և երեք անտի. և չափ մի էր երեցուն. և չա՛փ մի կամարացն ՝ աստի և անտի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: