Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։47

Ա. Լոպուխին

«Եվ նա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն և հարյուր կանգուն լայնություն․ այն քառանկյուն էր, իսկ տաճարի առաջամասում զոհասեղանն էր»։ [47] (Սինոդական թարգ․)
   
    Ներքին գավթի մեծությունը չափվում է այն թվով, որը միշտ ծառայել է որպես ամենակատարյալ ամբողջականության և ավարտունության խորհրդանիշ՝ 100 կանգուն։ Այլև այդ գավթի չափերն «արտահայտվում» են ամենակատարյալ պատկերով՝ քառակուսիով (որի երկարությունը և լայնությունը նույնն են)։ Այս թվային արժեքը, անկասկած, հաշվարկված է այնպես, որ դարպասների միջև ընկած անկյունները հաշվի չեն առնվում (հակառակ պարագայում գավթի ազատ տարածությունը կկազմեր ընդամենը 50x50 կանգուն և շատ նեղ կլիներ)։ Այս քառակուսու մեջտեղում գտնվող զոհասեղանը հավասարապես երևում էր բոլոր 3 դարպասներից, որոնց դիմաց՝ արտաքին գավթում, կանգնած էր աղոթող ժողովուրդը։ Զոհասեղանի կառուցման մասին տե՛ս Եզեկիելի մարգարեության 43:13-րդ համարը և դրան հաջորդող համարները։
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Նա չափեց գաւիթը. երկարութիւնը հարիւր կանգուն էր, լայնութիւնն էլ՝ հարիւր կանգուն. այն քառակողմ էր: Տաճարի դիմաց խորանն էր:
(Արարատ թարգ․) Ապա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն, հարյուր կանգուն լայնություն, քառակուսի, և զոհասեղանը տաճարի առաջամասում էր։
(Գրաբար) Եւ ափեաց զսրահն յերկայնութիւն հարեւր կանգուն, և 'ի լայնութիւն հարեւր կանգուն, զչորեսին կողմանս նորա, ևա' այ սեղան իան