Ա. Լոպուխին
17-19. «Հյուսիսային կողմը նույն չափման եղեգով չափեց ընդամենը հինգ հարյուր եղեգ»։ [17] «Հարավային կողմը չափման եղեգով չափեց դարձյալ հինգ հարյուր եղեգ»։ «Դառնալով դեպի արևմտյան կողմը՝ չափման եղեգով չափեց հինգ հարյուր եղեգ»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ դարձյալ հանդիպում ենք եբրայական (մասորեթական) բնագրի և Յոթանասնից թարգմանության միջև առկա, նախորդ համարում մատնանշված միևնույն տարբերությանը, որն առնչվում էր 500 թվին (եղեգ և կանգուն)։ Բացի այդ, եբրայական տեքստում հյուսիսային կողմից հետո չափվում է հարավային կողմը, իսկ Յոթանասնից թարգմանության մեջ՝ արևմտյան կողմը (որը Յոթանասնից թարգմանության մեջ կոչվում է հենց եբրայեցերեն բառին համապատասխանությամբ՝ «ծովի դիմացի կողմը»)։ Տաճարի հյուսիսային պատից դեպի հարավային պատը հնարավոր էր անցնել միայն արևմտյան (կամ արևելյան, որն արդեն իսկ չափվել էր) պատի երկայնքով. արևմտյան կողմը կարող էր ավելի հետո հիշատակվել նաև մյուսներից առավել ցածրադիր տեղագրություն ունենալու պատճառով (տե՛ս Եզեկ․ 1։4-րդ համարի բացատրությունը): Եբրայեցերեն «saviv» - «շուրջը», «ընդամենը» բառի փոխարեն Յոթանասնից թարգմանությունը դարձյալ գործածում է «և շրջվեց» արտահայտությունը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դարձաւ հիւսիսային կողմը, հիւսիսի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ:
(Արարատ թարգ․) Չափեց հյուսիսային կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։
(Գրաբար) չափեաց հանդէպ հիւսւսոյ, հինգ հարեւր չափով ձողոյն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: