Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։2

Ա. Լոպուխին

«Դեպի այն տեղը, որը հյուսիսային դռան մոտ հարյուր կանգուն երկարություն ուներ, իսկ լայնությունը հիսուն կանգուն էր»։ [2] (Սինոդական թարգ․)
   

   Ընդունված սովորության համաձայն՝ նշվում են միայն սենյակների շենքի երկարությունն ու լայնությունը։ Բայց քանի որ սենյակների տեղագրության համար նախատեսված որևէ մի ամբողջական շենքի մասին խոսք չկա և նույնիսկ հնարավոր է, որ դրանք մեկ ամբողջական շենք չեն «կազմում» (ինչը, ըստ երևույթին, պարզ է դառնում հենց նախորդ համարի վերջնահատվածից), ուստի այստեղից էլ ծագում է սենյակների իրական չափերի վերաբերյալ ներկայիս տարօրինակությունը․ «․․․շենքի դիմաց էին» (այսինքն՝ ճակատային կողմում․ տե՛ս 1-ին համարը), Վուլգաթայում՝ «in faci», սլավոներենում՝ «դիմային հատվածի երկարությունը հարյուր կանգուն էր», այսինքն՝ այնտեղ սենյակներ կային։ Այս չափը լիովին համապատասխանում էր տաճարի երկարությանը (Եզեկ․ 41:13ա), որի երկայնքով էլ հենց ձգվում էր սենյակների շենքը (նրանից բաժանված լինելով «մուն»-ի հրապարակով, որի մասին խոսվում է Եզեկ․ 41։10-11-րդ համարներում): Բայց այս համապատասխանությունն ընթերցողին անմիջապես կարող էր ներշնչել այն միտքը, որ սենյակների առաջնահատվածը նայում էր դեպի տաճարը և դեպի «գիրզա»-ն. մարգարեն զգուշացնում է չտրվել այդ պատրանքին ու հետևյալ, անորոշության աստիճանի հասնող կարճառոտ մի նկատառում է անում. «Հյուսիսային կողմի դռները» («պետախ», բառացիորեն՝ «բացվածք», «ելք»), այսինքն՝ իրենց շենքի երկարությանը համապատասխան տեղակայված սենյակների դռները նայում են դեպի հյուսիս։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Դիմային հատվածի (Վատիկանյան և մյուս ձեռագրերում այս բառի փոխարեն առկա է միայն «epi» նախդիրը, որը վերաբերում է հաջորդող «phceiV» բառին) հանդիպակաց կողմում («kata») հարյուր կանգուն երկայնություն ունի՝ դեպի հյուսիս»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) հարիւր կանգուն երկարութեամբ ու յիսուն կանգուն լայնութեամբ,
(Արարատ թարգ․) Այն հյուսիսային մուտքի շենքի ճակատի երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունը հիսուն կանգուն էր։
(Գրաբար) հարեւր կանգուն յերկայնութիւն, և յիսուն կանգուն 'ի լայնութիւն.