Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։5

Ա. Լոպուխին

«Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտումդ ունեցի՛ր և աչքերովդ տե՛ս ու ականջներովդ լսի՛ր այն ամենը, ինչը որ Ես ասում եմ քեզ Տիրոջ տան բոլոր կանոնների և նրա բոլոր օրենքների մասին, և սրտումդ ունեցի՛ր տաճարի մուտքը և սրբարանի բոլոր ելքերը»»։ [5] (Սինոդական թարգ․)
   
    Մարգարեն սույն հայտնության ձայնը լսում է սրբարանի կամ Սրբություն Սրբոցի ներսից ու դրանք պատած ամպի միջից: Տիրոջ կողմից մարգարեին կոչ է արվում առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ինչպես նախորդ հայտնությունների դեպքում («աչքերովդ տե՛ս...»), այդպես էլ ներկայումս` Տիրոջ տան բոլոր կանոնների և նրա բոլոր օրենքների նկատմամբ: Հայտնության կարևորությունը մատնանշվում է արդեն իսկ դրա ներածական խոսքի ընդարձակությամբ ու հանդիսավորությամբ: Այս հայտնությունը վերաբերելու է դեպի տաճար մուտք ունեցողներին, այսինքն` ինչպես կարելի է համոզվել դրա բովանդակությունից, տաճար մտնողներին, նրա՛նց, ովքեր մուտք ունեն դեպի տաճար, դեպի տաճարի բոլոր ելքերը, որոնց այսօրինակ կարևոր նշանակություն է տրվում դեռևս Եզեկ. 43:11-րդ համարում (բացատրությունը տե՛ս այնտեղ):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտի՛դ մէջ դիր, աչքերո՛վդ տես ու ականջներո՛վդ լսիր այն ամէնը, ինչ որ քեզ կ՚ասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրէնքների մասին: Դու սրտիդ մէ՛ջ կը պահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադրությո՛ւն դարձրու, աչքերովդ տե՛ս և ականջներովդ լսի՛ր ամեն ինչ, որ ասում եմ քեզ Տիրոջ տան բոլոր կանոնների մասին և նրա բոլոր օրենքների մասին, և ո՛ւշ դարձրու տաճարի մուտքին, սրբարանի բոլոր ելքերին։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, դի՛ր ‘ի սրտի քում, և տե՛ս աչօք քովք, և լո՛ւր ակընջօք քովք զամենայն ինչ զոր ես ընդ քեզ խօսեցայց, ըստ ամենայն հրամանաց տանդ Տեառն, և ըստ ամենայն իրաւանց դորա. և կարգեսցես ‘ի սրտի քում զմուտ տանդ ըստ ամենայն ելից դորա, և ըստ ամենայն սրբութեանցն: