Ա. Լոպուխին
«Քսանհինգ հազար եղեգ (կանգուն) երկարությամբ և տասը հազար լայնությամբ պիտի պատկանի ղևտացիներին` տաճարի ծառայողներին, իբրև իրենց սեփականություն՝ բնակության համար»։ [5] (Սինոդական թարգ․)
Ղևտացիների` առհասարակ «տաճարի ծառայողների» (և ոչ թե միայն սրբարանի ծառայողների - հմմտ. 4-րդ համար) ունեցած համեմատաբար ավելի քիչ սրբությանը համապատասխան՝ նրանց հողակտորը թեև չափերով հավասար էր քահանայական հողակտորին` 25000 x 10000 միավոր չափումով (բայց չէր սահմանափակվում տաճարի հրապարակով, քանի որ ղևտացիներն ավելի շատ էին), սակայն տաճարին այնքան մոտ չէր գտնվում, որքան քահանայական հողակտորը, և հյուսիսից հարում էր քահանայականին (ինչպես երևում է արդեն 48-րդ գլխից):
«Իբրև իրենց սեփականություն՝ բնակության համար» - եբրայեցերեն` «yesrim leshakhot» - «քսան սենյակ»: Հաշվի առնելով այսօրինակ իմաստի անբնականությունը (խոսքը կարող էր լինել այնպիսի հսկայական տարածության վրա կառուցված տների մասին, ինչպիսին 4-րդ համարի տարածությունն է, ու ոչ թե` սենյակների մասին, և նույնիսկ այդքան փոքր քանակի)` Յոթանասնից թարգմանության հետևողությամբ (հմմտ. Թվ. 35:2, Հեսու 14:4, 21:2) այս հատվածը տարընթերցվում է «arim lashebet» - «քաղաքներ` բնակության համար»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) երկարութիւնը քսանհինգ հազար ձողաչափ, լայնութիւնը՝ տասը հազար: Ղեւտացիների համար էլ, որոնք ծառայութիւն են անում տաճարում, քաղաքում բնակութեան համար կալուածք է լինելու:
(Արարատ թարգ․) Քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար լայնությամբ՝ իբրև իրենց սեփականություն, պիտի լինի ղևտացիներինը, տաճարի ծառայողներին՝ քսան սենյակ։
(Գրաբար) քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազար ‘ի լայնութիւն։ Եւ Ղևտացւոցն որ պաշտեն ‘ի տաճարին, եղիցի ‘ի կալուածս քաղաքի ‘ի բնակութիւն․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: