Ա. Լոպուխին
«Եվ դարպասի մոտ եղող մուտքով նա ինձ տարավ դեպի քահանաների համար նախատեսված սուրբ սենյակները, որոնք նայում էին դեպի հյուսիս, և ահա այնտեղ մի տեղ կար` եզրին, դեպի արևմուտք»։[19] (Սինոդական թարգ․)
Զոհաբերության պաշտամունքին վերաբերող արարողակարգային հարցերը կարգավորելու համար մնում էր միայն ասել, թե որտեղ պետք էր եփել ու թխել զոհաբերությանն առնչվող այն բոլոր բաղադրիչները, որոնք ենթակա էին եփվելու և թխվելու։ Եվ այս առումով` զոհաբերության այն հատվածները, որոնք պատկանում էին քահանաներին, խստագույնս առանձնացվում են ժողովրդին պատկանող հատվածներից, չնայած որ թե' մեկը և թե' մյուսը սրբազան էին համարվում։ Զոհաբերության համար նախատեսված կերակուրները պատրաստվում էին խոհանոցներում, որոնք գտնվում էին ոչ թե ներքին, այլ արտաքին գավթում։ Համաձայն Եզեկ. 44:4-րդ համարի` Եզեկիել մարգարեն կանգնել էր տաճարի առջևում, այն է՝ սրբարանի կառույցի դիմաց: Այնտեղից էլ նա «դարպասի մոտ եղող մուտքով» տարվեց («մարդու կողմից», Եզեկ. 40:3) դեպի «քահանաների համար նախատեսված սրբազան սենյակները (ինչպես երևում է Եզեկ. 42:4-րդ և 9-րդ համարների վկայությունից): Եբրայեցերենում` «el» - «դեպի», Յոթանասնից թարգմանության մեջ, Պեշիթոյում և Թարգումում` «asher le» - «նախատեսված ... համար» (այդ մասին նկարագրությունը տե'ս Եզեկ. 42:13-14-րդ համարներում…): Այսինքն` մարգարեն տարվում է սենյակների այդ երկու շարքերից մասնավորապես դեպի ա'յն շարքի սենյակները, որոնք «նայում էին դեպի հյուսիս», այսինքն՝ գտնվում էին տաճարի հյուսիսային կողմում։ Այս սենյակների մոտ կար մի «տեղ», որը, ակնհայտորեն, ծածկի տակ չէր և գտնվում էր գավթի ազատ հատվածում…«եզրին, դեպի արևմուտք», բառացիորեն` «երկու անկյուններով ուղղված դեպի ծովը (արևմուտք)»…Յոթանասնից թարգմանությունը, հավանաբար, բացատրողական թարգմանություն է տալիս, երբ ավելացնում է «դարպասներ» բառը…հյուսիսային դարպասներն իրենց ներսի կողմով նայում էին դեպի հարավ, և մարգարեն տաճարի դիմացի հատվածից հենց այդ կողմին պետք է մոտենար։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նա ինձ հարաւային դռնով տարաւ դէպի քահանաների սուրբ պատշգամբը, որ հիւսիս է նայում: Եւ ահա մի առանձնացուա ծ տեղ կար:
(Արարատ թարգ․) Եվ դարպասի մոտ եղող մուտքով ինձ տարավ դեպի քահանաների սուրբ սենյակները, որոնք դեպի հյուսիս էին նայում։ Եվ ահա այնտեղ մի տեղ կար հետևի կողմերում՝ դեպի արևմուտք։
(Գրաբար) Եւ տարաւ զիս ընդ ճանապարհ դրանն հարաւոյ. 'ի պատշգամ սրբութեանց քահանայիցն որ հայէր ընդ հիւսւսի, և ահա անդ տեղի զատեալ․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: