Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։11

Ա. Լոպուխին

«Նրա ճահիճները և տղմաջրերը, որոնք չեն առողջանալու, աղի համար պիտի մնան»։  [11] (Սինոդական թարգ․)
   

    Այնտեղ, որտեղ օրհնյալ գետակի ներգործությունը չէր հասնում, այդտեղ ջուրը չէր կարող դրսևորել իր կենսատու զորությունը, սակայն դրա հետևանքով մեծ վնաս տեղի չէր ունենալու. այդպիսի վայրերը պահեստներ են լինելու խիստ մեծ անհրաժեշտություն «վայելող» աղի համար (ներկայումս նույնպես մեծ քանակությամբ աղ Երուսաղեմ է հասցվում հենց Մեռյալ ծովին հարակից տարածքներից):

    Աղը խորհրդանշում է ամայությունը կամ էլ այն ​​նվազագույն օգտակար բաները, որոնք անապատը կարող էր «պարգևել» (Բ Օրին. 29:23, Սաղմ. 106:34, Սոփ. 2-րդ գլուխ: Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «և դրա (գետի) վերջնահատվածում» - «en th diekbolh autou», որ պետք է թարգմանել` գետի եզերքին, «բերանին» (տե'ս 8-րդ համարը), գետաբերանում («autou potamoV» կամ «'udwr»)` թե' գետի սովորական հոսքի («epistrofh») ժամանակ` ոլորապտույտ ծովախորշերում, և թե' այն ժամանակ, երբ գետը վարարում էր («'uperarsei» - «բարձրանալ»)…Եբրայեցերեն «tsotav» բառից Յոթանասնից թարգմանությունը, հավանաբար, պետք է որ «կազմած» լինի իր տարընթերցման մեջ առկա առաջին երկու բառերը, իսկ ահա երրորդ բառը «քաղել» է եբրայեցերեն «gevavev» (ռուսերեն թարգմանության մեջ` «տղմաջրեր») բառից, որի արմատը «բարձրանալ» բառն է:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու եւ յորդելու տեղերում ջրերը առողջարար չեն լինելու, այլ թողնուելու են աղ ունենալու համար:
(Արարատ թարգ․) Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։
(Գրաբար) յելս նորա՝ և ‘ի դարձս նորին, և ‘ի համբառնալ նորին մի՛ սրբեսցին. այլ յայլս մատնեսցին: