Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։3

Ա. Լոպուխին

«Երբ այդ մարդը գնաց դեպի արևելք, իր ձեռքում մի լար բռնեց, և չափեց հազար կանգուն, և ինձ անցկացրեց ջրի վրայով. ջրերը մինչև ոտնակոճերս էին»։ [3] (Սինոդական թարգ․)
   

    «Երբ այդ մարդը գնաց դեպի արևելք» - «մարդը» բառի վերաբերյալ տե'ս Եզեկ. 40:3-րդ համարը: Եբրայեցերենից բառացիորեն թարգմանաբար` «երբ մարդը դուրս էր գալիս դեպի արևելք»: Յոթանասնից թարգմանության մեջ «be» - «դեպի» բառի փոխարեն տարընթերցվում է «ke» - «ինչպես», և այդպիսով այս միտքն առնչակցվում է 2-րդ համարի վերջավորության հետ…Այսինքն՝ կարծես այնպես է ստացվում, որ ջուրն այնքան ուղղընթաց էր հոսում, որքան ուղղագիծ որ մարդն է առաջ շարժվում իր ուղղությամբ։

    «Լար» - եբրայեցերենում` «kav»: Սույն բառը Եզեկիելի մարգարեության  միայն այս հատվածում է կիրառվում և նշանակում է «վուշե պարան» (հմմտ. Եզեկ. 40:3): Այդպիսի մի պարանի կիրառության անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ համեմատաբար ավելի մեծ չափումներ անելու կարիք կար: Ջրի հոսքը չափելու նպատակն էր ցույց տալ, որ դրա խորությունը մեծանում էր խիստ աստիճանականորեն և կատարյալ համաչափությամբ, ինչով էլ այս ջուրն ամբողջովին տարբերվում էր սովորական առվակներից ու գետերից և լիովին համապատասխանում էր ինչպես նոր տաճարի, այնպես էլ նոր Սուրբ Երկրի «պայմաններին»...Տաճարի պարսպից հազար կանգուն հեռավորության վրա այս գետակը, հազիվ ճեղքելով ու հոսելով պատի տակից, արդեն իսկ հասնում էր մարդու կոճերին, եբրայեցերենում` «ofsaim»...
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Երբ դուրս եկայ, մարդը ելաւ իմ դիմաց. ձեռքին չափ ունէր: Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցաւ ջրի, յորդ ջրի միջով:
(Արարատ թարգ․) Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։
(Գրաբար) Եւ իբրև զելս առն դէմ յանդիման, և չափ ‘ի ձեռին իւրում։ Եւ չափեաց հազա՛ր, չափովն՝ և անց ընդ ջուրն յորդութեանց․