Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։10

Ա. Լոպուխին

Եվ այդ սրբազան բաժինը պիտի պատկանի քահանաներին` դեպի հյուսիս քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն), դեպի արևմուտք՝ տասը հազար [եղեգ] (կանգուն) և դեպի արևելք՝ տասը հազար [եղեգ] (կանգուն), իսկ դեպի հարավ՝ քսանհինգ հազար եղեգ (կանգուն), և նրա մեջտեղում պիտի լինի Տիրոջ սրբարանը»։ [10] (Սինոդական թարգ․)
   
    «Եվ այդ սրբազան բաժինը պիտի պատկանի քահանաներին» - Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ստույգ` «Սրանցից պիտի լինեն քահանաների սրբազան, առաջին պտուղները (երախայրիքները – «terumat gakkodesh»)», այսինքն՝ հատկապես սուրբ են լինելու ամբողջ «teruma»-ի` քահանաներին պատկանող հատվածները։ Նկատի ունենալով քահանաներին պատկանող այս հողաբաժնի նմանօրինակ սրբությունն ու կարևորությունը` այն ենթարկվում է 25000 x 10000 քառակուսի մետր չափումին: Իսկ որպեսզի այս համարը 9-րդ համարի կրկնությունը չլինի, այդ 9-րդ համարում առկա թվերը պետք է կարդալ ըստ Յոթանասնից թարգմանության:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քահանաների սրբատեղիներին նուիրուած հողամասը կը լինի հարաւային կողմում քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, արեւմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, արեւելքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, իսկ հիւսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին: Դրանց մէջտեղում կը լինի սրբարանը:
(Արարատ թարգ․) Եվ սրանցը պիտի լինի նվիրված սուրբ բաժինը՝ քահանաներինը. դեպի հյուսիս՝ քսանհինգ հազար կանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար, դեպի արևելք՝ տասը հազար և դեպի հարավ՝ քսանհինգ հազար, և Տիրոջ սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
(Գրաբար) Եղիցի պտուղ սրբութեանց քահանայիցն. ընդ հարաւակողմ յերկայնութիւն քսան և հինգ հազար, և ընդ ծովակողմ ‘ի լայնութիւն տասն հազար, և ընդ արևելս ‘ի լայնութիւն տա՛սն հազար, և ընդ հիւսւսակողմ յերկայնութիւն քսան և հինգ հազար։ Եւ եղիցի սահման սրբութեանցն ‘ի միջի նոցա,