Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։20

Ա. Լոպուխին

«Առանձնացված ամբողջ բաժինը պիտի լինի քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարությամբ և քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) լայնությամբ` քառանկյուն, առանձնացրե'ք որպես սրբազան բաժին` ներառելով քաղաքի սեփականությունը»։ [20] (Սինոդական թարգ․)
   

Հետևաբար, քաղաքային հողատարածքը նույնպես պատկանում էր սրբազան հողաբաժնին` «teruma»-ին («առանձնացված ամբողջ բաժինը» - «kol-teruma», Յոթանասնից թարգմանության մեջ` «ամբողջ երախայրիքը», այսինքն` բոլոր առաջին պտուղները):

«Քառանկյուն» - «revet», հնագույն լեզվում` «քառորդ մասը» (քաղաքային հողատարածքը իսկապես էլ կազմում էր սրբազան հողաբաժնի 1/4 մասը), իսկ ահա «քառակուսի» բառի համար եբրայեցերենում գործածվում են «merubat» կամ «ravua» բառերը...
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ քաղաքի բնակելի վայրերից դուք, որպէս սրբավայրի ընծայ, կ՚առանձնացնէք քառակուսի մի տարածութիւն՝ քսանհինգ հազար ձողաչափ քսանհինգ հազարի վրայ:
(Արարատ թարգ․) Ամբողջ բաժինը, որ պիտի առանձնացնեք, քսանհինգ հազար քառակուսի կանգուն պիտի լինի. առանձնացված բաժինը և քաղաքի սեփականությունը։
(Գրաբար) Եւ ամենայն պտուղ քսան և հինգ հազար՝ առ քսան և հինգ հազար. չորեքկուսի զատանիջիք զպտուղ սրբութեանն ‘ի բնակութենէ քաղաքին: