Ա. Լոպուխին
«Իսկ Գադի սահմանի կողքին` հարավային կողմում, ձգվում է հարավային սահմանը Թամարից մինչև Կադեսի «վիճաբանության» (խառնման) ջրերը` հոսքի երկայնքով մինչև մեծ ծովը»։[28] (Սինոդական թարգ․)
Հյուսիսային սահմանի նմանողությամբ (1-ին համար) նկարագրվում է նաև հարավային սահմանը, և այդ նկարագրությունը եբրայեցերենում բառացիորեն համընկնում է Եզեկ. 47:19-րդ համարի հետ: «Գադ» բառից հետո Յոթանասնից թարգմանության մեջ հավելվում է` «արևելքից»:
«Հարավային սահմանը» - եբրայեցերենում` «temana», - «Feman» (դարձյալ տե'ս Եզեկ. 47:19-րդ համարի բացատրությունը)։
«Թամարից» - հունարենում` «apo Qaiman», սլավոներենում` «հարավից» (47-րդ գլխում` «Feman»-ից). այս բառը ոչ հազվադեպ կիրառություն ունի, սակայն այն այստեղ օգտագործելը հարմար չէ:
«Մինչև Կադեսի «վիճաբանության» (խառնման) ջրերը» - հունարենում` «kai 'udatoV barumwV KadhV», սլավոներենում` «Վարիմոթ-Կադիսի ջրերը», որը եբրայեցերեն «merivat» բառի ոչ ճշգրիտ տառադարձության հետևանք է: Իսկ ահա Եզեկ. 47-րդ գլխում ավելի ճիշտ է` «Marimof», բայց այնտեղ էլ ճշգրիտ չէ «Kadim» կիրառությունը:
«Հոսքի» - եբրայեցերեն «nakhala» բառը նշանակում է նաև «ժառանգություն», ուստի Յոթանասնից թարգմանության մեջ առկա է հենց «ժառանգություն» տարընթերցումը (Եզեկ. 47-րդ գլխում՝ «շարունակելով...» խոսքը դարձյալ Յոթանասնից թարգմանության տարընթերցման մասին է)։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Գադի սահմաններից մինչեւ հարաւ, Թեմանից ու Ռաբոթ Կադէսի ջրերից մինչեւ Մեծ ծովը կը լինի մէկ ժառանգութեան սահման:
(Արարատ թարգ․) Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։
(Գրաբար) Եւ ‘ի սահմանացն Գադայ մինչև ցհարա՛ւ եղիցի սահմանք նորա՝ ‘ի Թեմանայ և ‘ի ջրոցն Ռաբովթկադէս՝ ժառանգութիւն մի մինչև ցծովն մեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: