Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։17

Ա. Լոպուխին

«Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դողան»։ [17] (Սինոդական թարգ․)
   
   Բնակիչների (կամ, մասնավորապես, 16-րդ համարում հիշատակված փախստականների)՝ իրենց կյանքի նկատմամբ ունեցած վախն այնքան սաստիկ կլինի, որ այն կդրսևորվի նաև արտաքնապես՝ ձեռքերն անօգնական կկախվեն վար և անզորությամբ կկառչեն մի որևէ բանի, իսկ ոտքերը կհրաժարվեն ծառայելուց՝ սարսռալով, ինչպես ջուրը․․․ (հմմտ. Հեսու 7:5, Սաղմ․ 21:15, 108:24, Հոբ 4:4)։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ամէն ձեռք թուլանալու է, ամէն երանք՝ խոնաւութեամբ ապականուելու
(Արարատ թարգ․) Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դառնան։
(Գրաբար) Ամենայն ձեռք լքցին, և ամենայն երանք գարշասցին խոնաւութեամբ։