Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։18

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ նրանք քուրձեր պիտի հագնեն, և դողը պիտի պատի նրանց, և բոլորի դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն»։ [18] (Սինոդական թարգ․)
   
   Շարունակելով նկարագրել Քաղդեական արշավանքի ժամանակ Հրեաստանի բնակիչների հոգեվիճակը, որն ասես վշտի, վախի և ամոթի մի խառնուրդ էր, մարգարեն մեկ նայում է նրանց հոգու մեջ (2-րդ և 3-րդ նախադասություններ), մեկ հայացք է նետում նրանց զգացմունքների արտաքին դրսևորմանը ( 1-ին և 4-րդ նախադասություններ), և ի դեպ՝ տեղի է ունենում ոտքից գլուխ նկարագրություն։ Նրանք քուրձ են հագել՝ որպես վշտի նշան․ եբրայեցերեն «սակ» բառը նշանակում է «կոպիտ, մազածածկ նյութ, որը փաթաթվում էր մարմնի շուրջբոլորը՝ գոտկատեղից վեր։ Այդ հագուստը քողարկում է նրանց դողը, սարսուռը, որն առաջացել էր վախի պատճառով։ Նրանց դեմքերն ամոթից կարմրել են․ հնարավոր է, որ դրա պատճառը կրած պարտությունն է։ Բոլորի գլուխները սափրված են՝ որպես սգի նշան պատերազմում զոհված հարազատների համար (հմմտ․ Միք․ 1։16
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Քուրձեր են առնելու իրենց վրայ. մղձաւանջներ են համակելու նրանց: Ամէն երեսի վրայ ամօթ պիտի լինի, ամէն գլուխ՝ սափրուած
(Արարատ թարգ․) Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։
(Գրաբար) Սփածցին քուրձս, և ծածկեսցեն զնոսա ցնո՛րք. յամենայն երեսս ամօթ, և յամենայն գլուխս կնդութիւն։