Եզեկիելի մարգարեության մեկնություն 9։5

Ա. Լոպուխին

«Իսկ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. թող չխնայե՛ն ձեր աչքերը, և չողորմե՛ք»»։ [5]
   
   
(Սինոդական թարգ․)
 «Իմ ականջների առաջ» (Իմ ականջներին) – տե՛ս 1-ին համարը։

   «Թող չխնայե՛ն ձեր աչքերը, և չողորմե՛ք» - Սա նախազգուշացում է՝ ուղղված խղճահարության զգացողության դեմ, որը շա՜տ բնական զգացողություն է հրեշտակների համար. եթե Ողորմածի աչքն այստեղ «չի խղճում և չի ողորմում» (10-րդ համար, 8:18-րդ համար և այլ տեղիներ), ապա հրեշտակների կողմից դրսոևրվող կարեկցանքն այս դեպքում կնշանակեր անվստահություն Նախախնամության սահմանած ճանապարհների վերաբերությամբ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք:
(Արարատ թարգ․) Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։
(Գրաբար) Եւ ցնոսա ասէ՝ ինձ լու ‘ի լու. Գնացէ՛ք զհետ նորա ‘ի քաղաքն՝ և կոտորեցէ՛ք. և մի՛ խնայեսցեն աչք ձեր, և մի՛ ողորմեսջիք,