Ելից գրքի մեկնություն 10։24

Ա․ Լոպուխին

Փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. «Գնացե՛ք ու պաշտեցե՛ք ձեր Տեր Աստծուն, թող մնան միայն ձեր հոտերն ու եզները, և թող ձեր երեխաները գան ձեզ հետ»: (Սինոդական թարգ․)[24]
   

   Եթե առանց անասունի անհնար է դեպի անապատ ճանապարհորդության գնալ ու լքել Եգիպտոսը, ապա ուրեմն անասունների՝ Գեսեմ երկրում մնալը հավաստի երաշխիք է դառնում այն բանի համար, որ հրեաները կվերադառնան իրենց բնակավայրեր: Սրանից առաջ նմանատիպ երաշխիք էր հանդիսանում երեխաներին երկրում թողնելը (Ելք 10:10-11):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. «Գնացե՛ք ձեր ընտանիքներով ու պաշտե՛ք Տիրոջը, թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները»:
(Գրաբար) Եւ կոչեաց փարաւոն զՄովսէս եւ զԱհարոն եւ ասէ ցնոսա. Երթայք պաշտեցէք զՏէր Աստուած ձեր, բայց զարջառ եւ զոչխար ձեր աստէն թողէք. եւ այլ աղխդ ձեր` երթիցեն ընդ ձեզ: