Ա․ Լոպուխին
Եվ Աստված հայտնեց նրանց այս բոլոր պատգամները. ասելով (Սինոդական թարգ․)[1]
Ըստ այս գլխի 19-րդ և Բ Օրինաց 4:36-րդ և 5:4-րդ համարների, «բոլոր պատգամները», այսինքն՝ տասնաբանյան (Բ Օր. 4:13; 10:4), Տիրոջ կողմից տրվել է ժողովրդին՝ առանց միջնորդության: Ըստ այդմ Բ Օրինաց 5:5-րդ համարի վկայությունը պետք է հասկանալ այն իմաստով, որ Մովսեսը՝ որպես միջնորդ Աստծո և ժողովրդի միջև՝ Տիրոջ պատգամները փոխանցելու համար, ավելի ուշ է հայտնվում (հմմտ. Ելք 20:19): Այդ ժամանակ նա, լեռից իջնելով (Ելք. 19:25), ամբողջ ժողովրդի հետ գտնվում է լեռան ստորոտում և չի բարձրանում գագաթ (21-22-րդ համարներ): Հրեշտակների սպասավորությունը, որի մասին խոսում է Ստեփանոս նախասարկավագը (Գործք 7:53), խոսքի (այսինքն՝ օրենքի) փոխանցումը հրեշտակների միջոցով, որի մասին հիշատակում է Պողոս առաքյալը (Եբր. 2:2), ինչպես նաև օրենքի փոխանցումը հրեշտակների միջոցով (Գաղ. 3:19) չեն վկայում այն մասին, որ Աստված պատվիրանները տալիս էր հրեշտակների միջոցով, կամ էլ որ իբր Տերը՝ Օրենսդիրը, Սինա լեռան վրա էր իջել հրեշտակների դասով (Բ Օր. 33:2), որոնք ներկա էին պատվիրանների տվչությանը: Եվ ոչ էլ կարելի է եզրակացնել, որ հինկտակարանյան օրենքը՝ ամբողջականությամբ վերցված, և ոչ թե միայն տասնաբանյայի իմաստով, հրեա ժողովրդին հաղորդվել է բազմաթիվ պատգամաբերների (հրեշտակների) միջոցով իրականացած աստվածային հայտնությամբ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:
(Արարատ թարգ․) «Ես եմ Տերը, քո Աստվածը, որ քեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից:
(Գրաբար) Ես եմ ՏԷր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: