Ա․ Լոպուխին
4-6․ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակ՝ ջրերում եղած որևէ բանի նմանությամբ: [4] Նրանց չերկրպագես ու չպաշտես, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունների համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ ու չորրորդ սերունդը, որոնք ատում են Ինձ: Եվ մինչև հազար սերունդ ողորմում եմ նրանց, ովքեր սիրում են Ինձ և պահում Իմ պատվիրանները: (Սինոդական թարգ․)
Արգելելով ծառայել հեթանոս աստվածներին՝ առաջին պատվիրանը արգելում է երկրպագել նաև նրանց պատկերներին, որոնցից նրանք անբաժան էին: Հեթանոս աստվածները բնույթով «զգայական» են, այսինքն՝ նրանք չեն կարող «գոյություն ունենալ» առանց արտաքին տեսքի, առանց կուռքերի: Այս տեսանկյունից վերցրած՝ հեթանոս աստվածների պատկերման հատուկ արգելքն այլևս ավելորդ է դառնում, հետևաբար երկրորդ պատվիրանում արգելքի առարկան ոչ թե այլ աստվածների պատկերների կերտումն է, այլ հայտնության Աստծո, Յահվեի պատկերի ստեղծումը: Այսպիսի արգելքի դրդապատճառը կարող էր լինել այն հանգամանքը, որ անտեսանելի Աստծուն պատկերացնելու (Բ Օր. 4:15)՝ մարդուն բնորոշ հատկանիշը կարող էր հանգեցնել զգայական, տեսանելի ձևերով Նրան պատկերավորելուն և այդ «պատկերների» աստվածացմանը, ասել է թե՝ կռապաշտության: Բարձրյալը չպետք է պատկերվի կուռքի, արձանի (եբր. «песел»; Բ Օր. 4:16), կամ այլ բանի տեսքով, ձևերով («որևէ այլ բանի նմանությամբ»; եբր. «векол темуна», «темуна»՝ «տեսք, ձև»՝ Բ Օր. 4:15, Հոբ 4:16)՝ երկնային լուսատուների (երկնքում, վերևում), մարդկանց, կենդանիների, թռչունների, սողունների (երկրի վրա, ներքևում) և ձկների (ջրերի մեջ, երկրի տակ՝ Բ Օր. 4:16-19) նմանողությամբ: Տիրոջ պատկերների ստեղծման արգելքը հիմնավորվում է նրանով, որ Նա անտեսանելի է (Բ Օր. 4:15): Իսկ այդ «պատկերներին» երկրպագելու և ծառայելու արգելքն էլ պատճառաբանվում է նրանով, որ Յահվեն նախանձոտ Աստված է (Բ Օր. 4:24; 6:15, Նավ. 24:19), այսինքն՝ նախանձախնդիր կերպով պաշտպանում է Իր՝ մարդկանց կողմից են երկրպագություն ընդունելու իրավունքները և թույլ չի տալիս, որ Իրեն վերապահված փառքն ու օրհնաբանությունները ուղղվեն կուռքերին (Ես. 42:8, 48:11):
Հրեաների համար կուռքերին երկրպագելուց զերծ մնալու դրդապատճառը «նախանձոտ» Աստծուն հատուկ պատժի անխուսափելիությունն է Իր կամքին չհնազանդվողների, և ողորմածությունը՝ Իրեն հավատարիմ եղողների հանդեպ (Ելք 34:7, Թվ. 14:18, Ես. 14:21): Յահվեն պատժում է զավակներին իրենց հայրերի մեղքերի պատճառով, սակայն ո՛չ թե անմեղ զավակներին՝ նախնիների մեղքերի պատճառով, ինչը հակասում է հետևյալ գրվածքներին՝ Բ Օր. 24:16, Երեմ. 31:30, Եզ. 18:1-32, այլ ա՛յն զավակներին, որոնց սեփական մեղավորությունը («Ինձ ատողներին») արմատավորված է նրանց հայրերի մեղվորության մեջ:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
(Արարատ թարգ․) Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակ՝ ջրերում եղած որևէ բանի նմանությամբ:
(Գրաբար) Մի արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան. որ ինչ յերկինս ի վեր, եւ որ ինչ յերկիր ի խոնարհ, եւ որ ինչ ի ջուրս ի ներքոյ երկրի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: