Ելից գրքի մեկնություն 22։29

Ա. Լոպուխին

Մի՛ ուշացրու Ինձ մատուցել Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը: Ինձ տուր քո որդիների անդրանիկներին:
   
   Քո արմտիքի երախայրիքը, այսինքն՝ հացը, և հնձանի երախայրիքը, այսինքն՝ խաղողն ու ձեթը, ընծայաբերում էին Աստծուն՝ որպես խոստացված երկրի տեր՝ ի երախտագիտություն այն հրեաներին տալու համար (Բ Օր․ 26։2-11), իսկ Նա այն տալիս էր հոգևորականներին (Թվ․ 18։12)։ Եվ որպեսզի վերջիններս կարողանային ճիշտ ժամանակին ստանալ իրենց կենսապահպանության համար անհրաժեշտ միջոցները, հրեաները պետք է չուշացնեին երախայրիքի մատուցումը։ Ժողովրդին զգուշացում է տրվում խուսափել պատվիրանների կատարմանը անլուրջ վերաբերվելուց։ «Ինձ տուր քո որդիների անդրանիկներին»․ այս խոսքերը նախկինում տրված պատվիրանի կրկնությունը չեն (Ելք 13։13), այլ միայն «մի ուշացրեք» պատգամի տվչությունը առաջնեկների մասին արդեն իսկ հայտնի պատվիրանը կատարելու վերաբերյալ։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից:
(Արարատ թարգ․) Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու: Ինձ պիտի տաս քո որդիների անդրանիկներին:
(Գրաբար) Զպտուղ կալոյ քոյ եւ զհնձանի մի հատանիցես: Զանդրանիկս որդւոց քոց ինձ տացես: