Ելից գրքի մեկնություն 22։9

Ա․ Լոպուխին

Բոլոր տեսակի վիճաբանությունների դեպքում թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի, թե՛ հանդերձի համար, ամեն տեսակի կորած իրերի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի գործն էլ պետք է հասցնել դատավորներին՝ ում որ կմեղադրեն դատավորները, սա կրկնակի կվճարի իր մերձավորին: (Սինոդական թարգ․)[9]
   

   Վերոնշյալ մասնավոր դեպքը առիթ է տալիս հաստատելու ընդունված կանոնը «ցանկացած սխալ արարքի» վերաբերող վիճաբանությունները լուծելու համար: Խոսքն այն այնպիսի արարքների մասին է, որոնց գործադրման մեջ ենթադրվում է հետաքրքրված անձանց կողմից սխալ և ճշմարտությանը հակասող գործելակերպ: Հարցը, թե ում է պատկանում վիճաբանության առարկան կամ կենդանին, լուծվում է դատավորների կողմից, և եթե ճշմարտությունը սեփականատիրոջ կողմն է, ապա գողացվածը յուրացնողը վճարում է կրկնակի: Իսկ եթե սեփականատերը զրպարտել է մերձավորին, ապա նա պատժի է ենթարկվում սուտ վկայություն տալու համար (Բ Օր. 19:19):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ: Նրանցից ում որ Աստուած մեղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի միւսին:
(Արարատ թարգ․) Բոլոր տեսակի վիճաբանությունների դեպքում թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի, թե՛ հանդերձի համար, ամեն տեսակի կորած իրերի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը պետք է անեն դատավորները: Եվ եթե դատավորները գտնեն մեղավորին, թող նա կրկնակի հատուցի իր հարևանին:
(Գրաբար) ըստ ամենայն վնասակար բանի, յարջառոյ` եւ յիշոյ` եւ յոչխարէ, եւ ի հանդերձէ, եւ յամենայն կորստենէ որում վնասակար առնիցեն: Որ զինչ իցէ` առաջի Աստուծոյ եկեսցէ դատաստան երկոցուն. եւ որ ոք ի նոցանէ ըմբռնեսցի ի ձեռն Աստուծոյ, կրկին տուժեսցի ընկերի իւրում: