Ա․ Լոպուխին
23-25․ Եվ սատիմի փայտից սեղա՛ն պատրաստիր երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ [23] Այն պատի՛ր մաքուր ոսկով և նրա շուրջը ոսկյա պսակ կպատրաստես։ Պատրաստի՛ր նաև շուրջանակի, ափաչափ մեծությամբ մի պսակ։ Պսակի եզրերը ևս ոսկով պատիր։ (Սինոդական թարգ․)
Ակացիայից պատրաստված սեղանը, որի երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, իսկ բարձրությունը՝ դարձյալ մեկուկես կանգուն, պատված է եղել մաքուր ոսկուց պատրաստված տերևներով (Ելք 37:10-16), ինչի համար էլ երբեմն կոչվում է «մաքրության սեղան» (Ղևտ. 24:6)։ Դրա շուրջ կառուցված է եղել ոսկե պսակը։ Ինչպես կարելի է ենթադրել Հռոմում Տիտոս կայսեր հաղթակամարից՝ պսակի տակ, հավանաբար, 6 դյույմ լայնությամբ հսկայական ոսկե տախտակ է եղել, որը բոլոր կողմերից ծածկում էր սեղանի վերին մակերեսը: Քանի որ հարթ ծածկը դժվար է պսակ անվանել, կարելի է ենթադրել, որ այն ալիքաձև է եղել, կամ էլ մասնատված է եղել բարակ ակոսներով, խազերով: Այս է մատնանշում Յոթանասնից թարգմանության մեջ կիրառված ”στρεπτὸν κυμάτιον’’ եզրը, քանի որ ”κυμάτιον’’ տերմինը ալիքաձև կտրված տախտակ է նշանակում։ Տախտակի տակ սեղանի ամեն կողմից հանգույց էր անցնում, այսինքն՝ միջնորմ, որը միմյանց էր կապում ոտքերը և ձեռքի ափի լայնություն ուներ։ Դարպասի վրա եղող պատկերի համաձայն՝ այդ հանգույցը կազմված էր ոսկե թփերից, որոնք միացնում էին սեղանի բոլոր չորս ոտքերն իրենց ողջ բարձրությամբ հանդերձ, իսկ հունական անվանումը մատնանշում է, որ այն հարթ չի եղել, այլ, հավանաբար, նմանվել է ծաղիկների պսակի։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) «Սեղան կը պատրաստես կարծր փայտից: Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ սատիմի փայտից մի սեղան կպատրաստես: Դրա երկարությունը թող լինի երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
(Գրաբար) Եւ արասցես սեղան յանփուտ փայտից. յերկուց կանգնոց զերկայնութիւն նորա, եւ ի կանգնոյ զլայնութիւն նորա, եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զբարձրութիւն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: