Ա․ Լոպուխին
Խորանի վարագույրների երկարության ավելացած մասից մի կանգուն թող կախվի այս կողմից, և մի կանգուն՝ այն կողմից։ Խորանի կողքերը թող ծածկվեն այս ու այն կողմից։ (Սինոդական թարգ․)[13]
Երկրորդ վարագույրի խոռոչներն ունեին 30 կանգուն երկարություն (Ելք 26:8), հետևաբար կարող էին ծածկել խորանի լայնությունը։ Ներքին ծածկի խոռոչների երկարության համեմատ դրանք մի փոքր (2 կանգուն) երկար էին և իջնում էին ծաղկյա ծածկերից մեկ կանգուն ավելի՝ թե՛ խորանի հյուսիսային, թե՛ հարավային կողմերով և այդպիսով ծածկում էին սյուների այն հատվածները, որոնց ծածկելու համար հիշյալ գործվածքները բավարար չէին։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից:
(Արարատ թարգ․) Եվ վրանի վարագույրների երկարության ավելացած մասից մեկ կանգուն մի կողմից և մեկ կանգուն մյուս կողմից թող կախված մնան վրանի կողքերից՝ նրան այս ու այն կողմերից ծածկելու համար:
(Գրաբար) կանգնաւ` յայսմ կողմանէ, եւ կանգնաւ` յայնմ կողմանէ. յաւելորդէ երկայնութեան փեղկից խորանին. եւ եղիցի ծածկել զապարումս խորանին աստի անտի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: