Ա. Լոպուխին
Տերն ասաց. «Ես Ինքս կգնամ [քո առաջից] և քեզ կհանգստացնեմ»: (Սինոդական թարգ․)[14]
Ինչպես պարզ է դառնում դեպքերի հետագա դասավորվածությունից (Ելք 34:6 և շարունակությունը)՝ Բարձրյալի վճիռը, ըստ որի Նա Ինքը կգնա և հանգստության կառաջնորդի, այսինքն՝ ավետյաց երկիր կտանի հրեա ժողովրդին (Բ Օր. 3:20, Հս. 1:13, 22:4), հիմնավորված է Նրա՝ խոսքերով անարտահայտելի ողորմության վրա:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Ես Ինքս կգնամ քո առջևից և կտանեմ քեզ դեպի հանգիստը»:
(Գրաբար) Եւ ասէ. Ես ինքնին երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: