Ելից գրքի մեկնություն 33։19

Ա. Լոպուխին

19-23. Եվ Տերն ասաց. «Ես Իմ ամբողջ փառքը կանցկացնեմ քո առջևից, և քո առաջ կկանչեմ Յահվեի անունը, և ում որ ողորմեմ՝ կողորմեմ, և ում որ գթամ՝ կգթամ»: [19] Ապա Նա ասաց. «Իմ դեմքը ոչ ոք չի կարող տեսնել, քանի որ մարդը չի կարող տեսնել Ինձ և կենդանի մնալ»: Եվ Տերն ասաց. «Ահա Ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա: Երբ որ Իմ փառքը կանցնի, Ես քեզ ժայռի խոռոչի մեջ կդնեմ և քեզ Իմ ձեռքով կծածկեմ, մինչև որ Ես անցնեմ: Եվ երբ որ Իմ ձեռքը վերցնեմ քո վրայից, դու Ինձ կտեսնես թիկունքից, բայց Իմ երեսը չի երևա»: (Սինոդական թարգ․)
   
   Տերը չի մերժում մարգարեի խնդրանքը, բայց նախազգուշացնում է նրան, որ մարդը չի կարող տեսնել Տիրոջը: Մովսեսը լսում է միայն այն ձայնը, որն արտաբերում է Բարձրյալի սրբազան անունը և մեկնաբանում է Տիրոջ ներգործությունն առհասարակ մարդկանց և մասնավորապես Իսրայելի հետ հարաբերություններում (հմմտ. Հռոմ. 9:15): Եվ քանի որ Մովսեսը Տիրոջը տեսնելու հնարավորություն չուներ, նա կտեսնի միայն աստվածային փառքի արտացոլանքը. «Կտեսնես Ինձ ետևից»:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց. «Ես իմ փառքով կ՚անցնեմ քո առաջից, քո առաջ կը կոչեմ իմ անունը՝ Տէր, կ՚ողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ կը գթամ նրան, ում գթալու եմ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Ես Իմ ամբողջ փառքը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ առջևդ: Կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»:
(Գրաբար) Եւ ասէ. Ես անցից առաջի քո փառաւք իմովք. եւ կոչեցից յանուն Տեառն առաջի քո. եւ ողորմեցայց. որում ողորմեցայց, եւ գթացայց յորս գթացայց: