Ելից գրքի մեկնություն 34։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եվ Տերն ասաց. «Ահա ես Ուխտ եմ կնքում. այնպիսի հրաշքներ պիտի գործեմ քո ամբողջ ժողովրդի առաջ, որպիսիք չեն եղել ամբողջ աշխարհում և ոչ մի ազգի մեջ: Եվ ամբողջ ժողովուրդը, որի մեջ դու ապրում ես, պիտի տեսնի Տիրոջ գործը, որովհետև սքանչելի է այն բանը, որ պիտի անեմ քեզ համար»: (Սինոդական թարգ․)[10]
   
   [Տիրոջ] խոստումը, ըստ որի Նա Իսրայելի առջև պետք է գործի մեծամեծ սքանչելիքներ, ինչպիսիք դեռ չի եղել ամբողջ աշխարհում, հավասարազոր է այն խոստմանը, համաձայն որի Նա պիտի լիներ ժողովրդի Աստվածը (Բ Օր. 4:34, 37-28, Բ Թագ 7:23):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում: Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրայ եւ բոլոր ազգերի մէջ չեն կատարուել: Ամբողջ ժողովուրդը, նրանց թւում նաեւ դու, ականատես պիտի լինէք Տիրոջ գործերին: Որովհետեւ ձեզ համար ես զարմանահրաշ գործեր պիտի անեմ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Ահա Ես ուխտ եմ անում. այնպիսի հրաշքներ պիտի գործեմ քո ամբողջ ժողովրդի առաջ, որ չեն եղել ողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ: Եվ ամբողջ ժողովուրդը, որի մեջ դու ես, պիտի տեսնի Տիրոջ գործը, որովհետև հիահրաշ է այն բանը, որ պիտի անեմ քո միջոցով:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահա ես դնեմ ընդ քեզ ուխտ առաջի ամենայն ժողովրդեան քոյ. եւ արարից սքանչելիս` որ ոչ եղեն յամենայն երկիր, եւ յամենայն ազգս. եւ տեսցէ ամենայն ժողովուրդդ` յորս ես դու ի մէջ դոցա զգործս Տեառն. զի զարմանալիք իցեն զոր եսս արարից ձեզ: