Ա․ Լոպուխին
19-21․ Եվ Իսրայելի որդիների վերակացուները տեսան, որ իրենք ծանր կացության մեջ են, որովհետև իրենց ասացին, թե՝ «Ամեն օրվա համար սահմանված ձեր աղյուսների քանակը պետք է չպակասի»:[19] Իսկ երբ դուրս եկան փարավոնի մոտից, հանդիպեցին Մովսեսին ու Ահարոնին, որ կանգնած սպասում էին իրենց: Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ, որ մեր հոտը փարավոնի ու նրա ծառաների առաջ գարշելի դարձրիք: Դուք սուր տվիք նրանց ձեռքը մեզ սպանելու համար»: (Սինոդական թարգ․)
Իրենց խնդրանքին բացասական պատասխան ստանալուց հետո, գիտակցելով, որ չի կարելի օգնություն ակնկալել Մովսեսից ու Ահարոնից, վերակացուները հանդիմանում են վերջիններիս՝ նրանց ահաբեկելով աստվածային դատաստանով, քանի որ, իրենց կարծիքով, Մովսեսն ու Ահարոնն էին հրեա ժողովրդին բաժին հասած այս ավելի մեծ կեղեքման պատճառը (Ծննդ. 16:5, 31:53, Ա Թագ. 24:12-1, Գ Թագ. 8:32):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամենօրեայ քանակը:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիների վերակացուները տեսան, որ իրենք ծանր կացության մեջ են, որովհետև իրենց ասացին, թե՝ «Ամեն օրվա համար սահմանված ձեր աղյուսների քանակը պետք է չպակասի»:
(Գրաբար) Տեսանէին դպիրք որդւոցն Իսրայէլի զանձինս իւրեանց ի չարչարանս` եւ ասէին. Ոչ ոք թողու մեզ զսակ հանապազորդ աղիւսաթուին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: