Ա․ Լոպուխին
6-7․ Եվ այդ օրն իսկ փարավոնը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրաման տվեց՝ ասելով. [6] «Այդ ժողովրդին այլևս հարդ չտաք աղյուս շինելու համար, ինչպես տալիս էիք երեկ և նախօրդ օրը։ Թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն: (Սինոդական թարգ․)
Հարդը, որը հրեաներին տալն արգելվեց փարավոնի կողմից, օգտագործվում էր որպես աղյուսը պնդացնող նյութ: Այն մանր կտրատվելուց հետո խառնվում էր աղյուսի հետ, և նման զանգվածից բաղկացած աղյուսն իր հատուկ ամրությամբ տարբերվում էր սովորականից: Աստվածաշնչյան պատումի ստուգությունը հաստատվում է Եգիպտոսում անցկացված պեղումների միջոցով, որոնք ցույց են տվել, որ հին Գեսեմի աղյուսների մի մասը ունեցել է մանրացված հարդի խառնուրդ:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը փարավոնը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.
(Գրաբար)Եւ հրամայեաց փարաւոն յաւուր յայնմիկ գործավարաց ժողովրդեանն, եւ դպրաց նորա, ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: