Ա․ Լոպուխին
Եվ փարավոնը կանչեց Մովսեսին և Ահարոնին ու ասաց. «Աղոթեցե՛ք Տիրոջը, որ Նա գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ Տիրոջը զոհ մատուցեն»: (Սինոդական թարգ․)[8]
Մոգերի անկարողությունը՝ երկիրը ազատագրելու գորտերից, որոնք զզվանք էին առաջացնում մաքրակենցաղ եգիպտացիների մեջ, փարավոնին բերեց այն մտքին, որ տվյալ աղետը Աստծո կողմից է կատարվել և միայն Նրա շնորհիվ կարող է այն դադարեցվել: Այստեղից էլ առաջ եկավ փարավոնի խնդրանքը՝ ուղղված Մովսեսին ու Ահարորնին. «Աղոթեցե՛ք Տիրոջը»:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ ես արձակեմ ձեր ժողովրդին, նրանք գնան զոհ մատուցեն Տիրոջը»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչեցե՛ք Տիրոջը, որ ինձանից ու իմ ժողովրդից հեռացնի գորտերին, և ես կարձակեմ ժողովրդին, որ Տիրոջը զոհ մատուցեն»:
(Գրաբար) Կոչեա՛ց փարաւոն զՄովսէս և զԱհարոն՝ և ասէ. Աղօ՛թս արարէք առ Տէր, և ‘ի բա՛ց արասցէ զգորտս յինէն՝ և ‘ի ժողովրդենէ իմմէ. և արձակեցի՛ց զժողովուրդդ, և զոհեսցեն Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: