Եսայու մարգարեության մեկնություն 14։20

Ա. Լոպուխին

«Գերեզմանում նրանց հետ չես միանալու, քանի որ դու ավերել ես քո երկիրը, սպանել ես քո ժողովրդին. դարերով չի հիշատակվելու չարագործների սերունդը»: (Սինոդական թարգ․) [20]
   

   «Դու ավերել ես քո երկիրը…»։ Բաբելոնյան թագավորն ինքն էր անդադար կործանում իր երկիրը՝ մշտապես զորք հավաքելով, քանի որ այդ զորքից շատերը մահանում էին ծանր արշավանքների ժամանակ:

«Չի հիշատակվելու», այսինքն՝ բաբելոնյան թագավորների դինաստիան լիովին մոռացվելու է բոլորի կողմից:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես:
(Արարատ թարգ․) Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։
(Գրաբար) նոյնպէս եւ դու ոչ սրբեսցիս. զի ապականեցեր զերկիր իմ, եւ զժողովուրդ իմ կոտորեցեր. մի մնասցես յաւիտեանս ժամանակաց: Զաւակ չար