Եսայու մարգարեության մեկնություն 17։11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Քո ծառատունկի օրը դու հոգ էիր տանում, որպեսզի այն աճեր ու որպեսզի քո կողմից տնկածը արագորեն ծաղկեր, սակայն բերքահավաքի օրը ոչ թե առատ հունձք է լինելու, այլ սաստիկ ողբ»: (Սինոդական թարգ․) [11]
   

   «Դու հոգ էիր տանում»․ եբրայերենից թարգմանած՝ «պաշտպանում էիր»: Մարգարեն ցանկանում էր ասել, որ Իսրայելը ջանասիրաբար պահպանում էր հեթանոսական ծեսերն ու կռապաշտությունը, մի երևույթ, որը համեմատվում է Իսրայելում տնկված ցորենի հասկի հետ, որը հենց հաջորդ օրն իսկ ծիլ էր տալիս ու ծաղկում էր, սակայն այդ ամենից Իսրայելն օգուտ չէր ստանում։ Իսկ «բերքահավաքի օրը» Իսրայելը միայն մեծ ողբ է անելու:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորուես: Եթէ անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, երբ կտակելու ես, ինչպէս հայրն է ժառանգութիւն թողնում իր որդիներին:
(Արարատ թարգ․) Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։
(Գրաբար) յաւուր յորում տնկեսեցես, վրիպեսցիս: Ընդ առաւաւտս եթէ սերմանեսցես, ծաղկեսցէ յամառն: յաւուր յորում ժառանգեցուսցես` որպէս հայր զի թողուցու զժառանգութիւն որդւոց իւրոց: