Ա. Լոպուխին
«Դուք բոլորդ, որ բնակեցնում եք տիեզերքն ու ապրում եք երկրի վրա, նայե՛ք, երբ որ դրոշ բարձրացվի լեռների վրա, ու լսե՛ք, երբ որ փող հնչի»: (Սինոդական թարգ․) [3]
Մարգարեն երկրի բոլոր ժողովուրդներին կոչ է անում հետևել այն բանին, թե Տերն ինչ է անելու՝ պատժելու համար ասորեստանցիներին, որոնք բոլոր ազգերին այդքան չարիք էին պատճառել: Ասորեստանցիներին սպասվող այս պարտության մասին կհայտարարվի ռազմական բոլոր հայտնի նշանների միջոցով:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ այժմ ամբողջ երկրի գետերը, ինչպէս աշխարհ, բնակեցուած են. պիտի բնակեցուի նրանց աշխարհը, երբ նշանը լերան վրայից վերանայ, եւ լսելի լինի փողի ձայնը,
(Արարատ թարգ․) Ո՛վ դուք բոլորդ, աշխարհում ապրողնե՛ր, երկրի՛ բնակիչներ, երբ բարձրացվի դրոշակը լեռների վրա, նայե՛ք, երբ հնչի փողի ձայնը, լսե՛ք,
(Գրաբար) Եւ այժմ գետք ամենայն երկրին իբրեւ զաշխարհ բնակեալ. բնակեսցէ աշխարհ նոցա` իբրեւ զնշան ի լեռնէ բարձցի, եւ իբրեւ զձայն փողոյ լսելի եղիցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: